Լրահոս
Օրվա լրահոսը

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում 

Օգոստոս 28,2015 16:29

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում արգելել է Հնդկաստանից Rajdhani ընկերության արտադրության դեղին սիսեռի, Rajdhani SELECT ընկերության արտադրության ռաֆինացված, մանր աղացած ցորենի սպիտակ ալյուրի և սպիտակաձավարի, ինչպես նաև AASHIRVAAD ընկերության արտադրության ցորենի թեփով ալյուրի ներմուծումը Հայաստան: Ընդհանուր 800 կգ քաշով նշված խմբաքանակների պիտանիության ժամկետները լրանում են ս.թ. օգոստոս ամսվա վերջին:

Բեռի ներմուծումն արգելվել է՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, որով արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել սննդամթերք, եթե ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից քիչ կամ առավելագույնը 120 օր պիտանիության ժամկետ ունեցող ապրանքատեսակների դեպքում՝ մեկ քառորդից պակաս ժամկետ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31