Օգոստոսի 27-ին Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նորանշանակ խոսնակ Մարիա Լոհելան ընդունեց Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։
Դեսպանը շնորհավորեց Լոհելային խոսնակի պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ այդ առաքելության մեջ:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգային հարցեր, կարևորվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնումը: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ հայ-ֆիննական հարաբերությունները առաջիկա տարիներին կշարունակեն իրենց վերընթաց զարգացումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:
Մտքեր փոխանակվեցին երկկողմ ձևաչափով, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման վերաբերյալ։
Կարդացեք նաև
Խոսնակի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Օգոստոսի 28-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպեց նաև Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուլի Վիրտանենի հետ։ Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
ՀՀ ԱԳՆ