Լրահոս
Օրվա լրահոսը

Նորվեգական ձեռնարկություններից ձկնեղենի ներմուծման սահմանափակումները ԵՏՄ ոչ բոլոր երկրների վրա են տարածվում

Օգոստոս 28,2015 14:21

«Այժմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը թույլ է տալիս անդամ պետությունների լիազորված անասնաբուժական մարմիններին միակողմանի կերպով պարտադրել սահմանել ժամանակավոր արգելքներ եւ սահմանափակումներ այն արտադրանքի վրա, որը չի համապատասխանում ԵՏՄ-ի պահանջներին»,- այս հայտարարությունն այսօր արել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական միջոցառումների վարչության տնօրեն Օլեգ Արնաուտովը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունից տեղեկացնում են, որ Օլեգ Արնատուովը նաեւ ասել է, որ եթե Ռոսսելխոզնադզորն այդպիսի որոշում է կայացրել, դա չի նշանակում, որ այն տարածվելու ԵՏՄ մնացած պետությունների վրա. «Արգելքի նախաձեռնող մարմինն, այս դեպքում Ռոսսելխոզնադզորը, պետք է միայն տեղյակ պահի ԵՏՄ անդամ մնացած պետությունների լիազոր մարմիններին»։

Արնատուովն ընդգծել է, որ այդ լիազոր մարմիններն պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ԵՏՄ անդամ երկրներից մեկում արգելված արտադրանքը, իրենց տարածքով չանցնի այդ պետություն։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կա փոխըմբռնում, որ մի երկրի կողմից սահմանված արգելքները ավտոմատ կերպով ազդում են մյուս անդամ պետությունների վրա»։

Դրա հետ կապված Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարծում է, որ իմաստ ունի մշակել միջազգային պայմանագիր, որը թույլ կտա հանձնաժողովին եւ կողմերին, հաշվի առնելով ԵՏՄ անդամ բոլոր պետությունների հետաքրքրությունները, կարգավորել եւ որոշել այդպիսի սահմանափակումների ու արգելքների սահմանման կանոններ։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31