Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» քաղաքական պայքար է սկսում Սահմանադրական փոփոխությունների դեմ

Օգոստոս 28,2015 13:54

«Ոչ թալանին նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարում է, որ դեմ է Սահմանադրական փոփոխություններին, եւ մենք մեր ամբողջ ուժով պայքարելու ենք, որ իշխանությունները զբաղվեն իրական խնդիրների լուծմամբ, այլ ոչ թե երկրում տեղի ունեցած այս թալանը, անպատժելիության մթնոլորտը բարդեն գործող Սահմանադրության վրա»,- այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամներից Արթուր Քոչարյանը:

Ըստ նրա, տպավորություն է, որ եթե նոր Սահմանադրություն ընդունեն, իրենց սիրելի մարզպետը, կամ իրենց սիրելի մյուս մարդիկ նորից չեն հայտնվի քրեական պատմությունների մեջ. «Այսօր այնքան խնդիրներ կան: Առաջին հերթի՝ն անպատժելիության մթնոլորտը, տնտեսական, վատ ապրելու խնդիրները: Իրենք իրենց վերարտադրության խնդիրն են դրել»:

Նրա խոսքերով՝ հոսանքի թանկացումն իրենց կոկորդին դառնալու է ոսկոր եւ չեն մարսելու. «Միաժամանակ մենք պայքարելու ենք նաեւ Սահմանադրական փոփոխությունների դեմ»:

Լրագրողները ճշտեցին՝ փաստորեն, մինչ այդ եթե դուք հայտարարում էիք, որ Ձեր պայքարը քաղաքական չէ, հիմա պայքարը արդեն տեղափոխվում է քաղաքական դա՞շտ՝ Միհրան Ավագյանը պատասխանեց. «Հոսանքի դեմ պայքարն էր ոչ քաղաքական, իսկ Սահմանադրության փոփոխությունների դեմ պայքարը բնականաբար քաղաքական է: Մենք միանալու ենք ՈՉ-ի շարժմանը: Սա արդեն ավելի լուրջ խնդիր է, քան ուղղակի հոսանքի թանկացումը»:

Արտուշ Չիբուխչյանի խոսքերով՝ չպետք է խուսափել հարցի քաղաքականացումից. «Մենք իրավունք ունենք քաղաքական պահանջ ներկայացնել, մենք քաղաքացիներ ենք»:

Aravot.am-ի հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ քաղաքական ուժերը կօգտագործեն ձեզ եւ ձեր միջոցով այսպես ասած կրակից շագանակներ կփորձեն հանել՝ Արտուշ Չիբուխչյանը պատասխանեց. «Մտավախություններ տարբեր ձեւի միշտ էլ կան, բայց մենք փորձելու ենք կանխել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31