ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Արշակ Վարդանյան) այսօր տեղի ունեցավ Հերիքնազ Խաչատրյանի դեմ հայցով դատական նիստը:
Նշենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և
Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մարմնավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, կատարել է կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները: Հերիքնազ Խաչատրյանը գործել է քրոջ՝ Բավական Խաչատրյանի հետ:
Հերիքնազ Խաչատրյանը դատական դահլիճում խուսափում էր լուսանկարվելուց: Լրագրողներին ասում էր «Վսյո, հերիքա»:
Կարդացեք նաև
Դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին, ժամը 13.30-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ