Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե Մարտի 1-ի կեսը լինի, միանշանակ իմացեք, որ Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող մնալ նախագահի աթոռին». «Ոչ թալանին»

Օգոստոս 28,2015 13:39

Այսօր «Հայացք» ակումբում «Ոչ թալանին» շարժման անդամները հայտարարեցին, որ չեն հավատում Սերժ Սարգսյանին եւ նրա կազմակերպած աուդիտին, հետեւաբար անհնազանդության նոր ալիք են բարձրացնելու:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Բաղրամյան պողոտայում Վալերի Օսիպյանը բազմիցս հայտարարում էր, որ իրենց համար Բաղրամյանում հավաքված մարդկանց ցրելը մի քանի վայրկյանի գործ է, եւ կա կարծիք, որ Սերժ Սարգսյանը թույլ է տալիս այդ ցույցերն այնքան ժամանակ, մինչեւ ինքն իր աշխարհաքաղաքական ինչ-ինչ խնդիրներ Պուտինի հետ լուծի, Դուք պատրա՞ստ եք դիմակայել այն ուժային լծակներին, որոնք կարող են այս իշխանություններն օգտագործել՝ ցուցարարներին ցրելու համար: Նախաձեռնող խմբի անդամ Արթուր Քոչարյանը պատասխանեց. «Նրանց համար վայրկյանների խնդիր է 10 մարդ սպանել: Զենքը նրանց ձեռքն է, ամեն ինչ նրանց ձեռքն է, ինչ ուզեն՝ կանեն: Բայց արդյոք նրանք կգնա՞ն այդ քայլերին: Մենք միշտ էլ դուրս ենք եկել փողոց, ամենավատ սցենարներն էլ կանխատեսել ենք: Գիտենք, որ ոստիկանական համակարգն ինքնագլուխ գործունեություն չի ծավալում: Բաղրամյան 26-ից հրաման է ստանում հավաքը ցրելու կամ չցրելու: Իրոք, սա քաղաքականություն է, եւ եթե Սերժ Սարգսյանն ուզենա՝ դա կանի: Եթե գտնի, որ իրեն ձեռք չի տալիս, չի անի, ինչը որ չարեց Բաղրամյանում»:

Շարժման անդամները վստահեցրին, որ Սերժ Սարգսյանը պետք է պատրաստ լինի դրա պատասխանին. «Եթե ինքը մտածում է, որ կարա ուժ կիրառի, մարդ սպանի ու դրա պատասխանը չստանա՝ հաստատ այդպես չի լինելու»: Ըստ Արթուր Քոչարյանի, միանշանակ այդ գործընթացը վերածվելու է իշխանափոխության գործընթացի. «Աստված չանի, եթե Մարտի 1-ը կրկնվելու եղավ, եթե դրա կեսը լինի, միանշանակ իմացեք, որ Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող մնալ նախագահի աթոռին: Եթե մենք դուրս ենք գալիս փողոց, միանշանակ պատրաստ ենք եւ գիտակցում ենք, որ կարող են լինել բախումներ: Բայց դուք տեսել եք, որ մենք խաղաղ ենք, կանգնած ենք: Ոչ զենք ունենք: Եթե մարդիկ ուզում են սադրել, շատ արագ լիկվիդացնում ենք, մեզ ձեռնտու չի դա»:

Իսկ Արտուշ Չիբուխչյանը հավելեց. «Իշխանություններին է ձեռնտու, որ մեր կողմից քայլ լինի բռնության, իրենք արդարացնեն իրենց քայլերը: Մենք խաղաղ ենք մնալու»:

Շարժման անդամները վստահ են, որ ջրցանի ազդեցությունը գործելու է, եւ իշխանությունները հենց դրանից են վախենում, ռիսկ չեն անի խաղաղ ցուցարարներին վտարել:

Միհրան Ավագյանը նշեց, որ ՀՔԾ-ում դեռ շարունակվում է քննությունը ամսի 23-ի գործողությունների հետ կապված. «Մեզ չեն բավարարում շարքային ոստիկանների դեմ քրգործերը միայն: Բոլորս էլ տեսանք, որ թե՛ Բաղրամյանում, եւ թե՛ Ազատության հրապարակում կային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Վերջերս տեսանյութ է հրապարակվել, որտեղ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը նայում է լրագրողների ուղղությամբ եւ հրամայում է կոտրել նրանց տեսախցիկները: Հետեւաբար պետք է պատժվեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31