Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարան. հետևողականորեն խոչընդոտում են Գարեգին Չուգասզյանի մասնագիտական գործունեությունը

Օգոստոս 28,2015 13:09

Շինծու մեղադրանքով մեղադրյալի կարգավիճակում հայտնված Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին արդեն երկրորդ անգամ արգելվում է մասնագիտական գործունեության անհրաժեշտության բերմամբ դուրս գալ ՀՀ սահմաններից:

Նախորդ անգամ նրան արգելվեց Ինտերնետի կառավարման համաեվրոպական ամենամյա  համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել Բուլղարիա, իսկ այս անգամ նրան արգելում են որպես Եվրոպայի խորհրդի Ինտերնետի ազատության ու միջպետական տեղեկատվական հոսքերի հարցերով կոմիտեի անդամ զեկուցումով հանդես գալ այդ կոմիտեի հերթական նիստում, որը տեղի է ունենալու ս.թ. սեպտեմբերի 7-ից 8–ը՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում:

Գ. Չուգասզյանը պատշաճ կերպով պահպանել է երևույթի ձևական-իրական առումը և, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի պարագայում նախատեսում է քննիչի թույլտվությամբ այլ տարածք մեկնելու հնարավորություն, ինչպես նաև նկատի ունենալով բազմաթիվ նախադեպերը, օրենքով սահմանված կարգով համապատասխան միջնորդությամբ դիմել է քննիչին:

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ամրամ Մակինյանը Գարեգին Չուգասզյանի միջնորդությունը մերժել է հետևյալ անհեթեթ պատճառաբանությամբ. «… վարույթն իրականացնող մարմինը չունի բավարար երաշխիքներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության սահմանները լքելու պայմաններում Գարեգին Չուգասզյանը չի թաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից»:

Բացի այդ՝ քննիչը Գարեգին Չուգասզյանին սպառնացել է, որ եթե նա հրապարակի այս մերժման որոշումը, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար:

Առողջ տրամաբանության տեսակետից անհավանական թվացող այս արարքները ոչ միայն բացահայտում են դրանց հեղինակների և կատարածու ծառաների մտավոր կարողությունները, այլև ցույց են տալիս քաղաքացիներին միայն որպես հպատակ տեսնող և հարկ եղած դեպքում նրանց պատանդի կարգավիճակում անժամկետ պահող հայաստանյան պատժիչ համակարգի բռնատիրական, սակայն ժամկետանց բնույթը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն արձանագրում է, որ վարչախմբի ջղաձիգ քայլերն ընդամենը ուժեղացնում են օր առաջ իրենից ձերբազատվելու մեր վճռականությունը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31