Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» անհնազանդության նոր ալիք է սկսում. «Աուդիտը ոչինչ չի տալու»

Օգոստոս 28,2015 13:05

Այսօր «Հայացք» ակումբում «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ այս օրերին տարբեր ահազանգեր են ստանում ՓՄՁ-ների կողմից. «Իրենց են մոտենում ՀԷՑ-ից մարդիկ եւ ասում, որ պետք է ստորագրեն, որ համաձայն են վճարել թանկ սակագնով: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մինչեւ եզրակացության կազմումը՝ կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Ոչ մի խոսք չկա ՓՄՁ-ների չսուբսիդավորելու մասին: Քիչ հետո վարչապետն է հայտարարություն անում, որ իրենք դեմ են ՓՄՁ-ների համար սակագնի բարձրացումը սուբսիդավորել: Այստեղ երկու տարբերակ է մնում՝ կա՛մ ՀԷՑ-ը հասկացել է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, արհամարհում է նրա ասածը, կամ էլ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Աբրահամյան Հովիկի հետ խաբել է ժողովրդին», ասաց շարժման անդամ Արտուշ Չիբուխչյանը:

Շարժման անդամներն այսպիսի կոչով հանդես եկան՝ ուղղված փոքր ու միջին ձեռնարկատերերին. «Կոչ ենք անում չստորագրել ոչ մի փաստաթուղթ, դա անօրինական է եւ հակասում է Աբրահամյան Հովիկի ասածներին»:

Շարժման անդամները հայտարարեցին, որ արդեն համոզվել են՝ մինչեւ իշխանություններին չճնշես, ոչ մի խնդիր չեն լուծի, ուստի. «Մենք նոր անհնազանդության ալիք ենք սկսելու, որի մեկնարկը կսկսի սեպտեմբերի 1-ին: Կոչ ենք անում բոլոր ՓՄՁ ներկայացուցիչներին հավաքվել Սիրահարների այգում ամսի 1-ին ժամը 4-ից սկսած: Հետագա քայլերն ու գործողությունները կներկայացնենք: Դուրս ենք գալու փողոց եւ վերսկսելու ենք ժողովրդի պայքարը: Սա խաբկանք է, Սերժ Սարգսյանը խաբեց ժողովրդին»:

Հարցին՝ ինչի՞ց հասկացաք, որ աուդիտը խաբկանք է՝ Չիբուխչյանը պատասխանեց, որ արդեն 2 ամիս է անցել, աուդիտի առնչությամբ ոչ մի քայլ չի արվել:

Ըստ Արթուր Քոչարյանի, ժողովրդի մի մաս կար, որ խորհուրդ էր տալիս Սերժ Սարգսյանի հետ գնալ բանակցությունների. «Մենք նրան գիտեինք, սա փաստ է արդեն, որ նա խաբում է ժողովրդին»:

Միհրան Ավագյանի խոսքերով՝ «Մենք մասնագետ չէինք, չէինք հասկանում աուդիտը ինչ է, դադարեցրեցինք պայքարը, հիմա հասկացանք, որ այդ աուդիտը ոչինչ չի տալու եւ նորից դուրս ենք գալիս պայքարի: Հնարավոր է ինչ-որ մարդկանց մոտ վստահության կորուստ է եղել, ինչ-որ քայլեր մենք սխալ ենք արել, բայց դա մեր անփորձությունից է եղել: Հավատացեք, մենք Բաղրամյանում լավ փորձ ենք ձեռք բերել եւ նույն սխալներն այլեւս չենք կրկնի»:

Շարժման անդամները նշեցին, որ պետք է հասկանան՝ այդ աուդիտը ֆինանսակա՞ն աուդիտ է, թե՞ տեխնիկական, որովհետեւ խոսելով մասնագետների հետ, իմացել են՝ ֆինանսական աուդիտը ամեն տարի արվում է եւ սակագինը բարձրանում է»:

Արտուշ Չիբուխչյանի խոսքերով՝ «Եթե աուդիտը լինի ֆինանսական, մենք կնպաստենք սակագնի բարձրացման լեգիտիմացմանը: Եթե Սերժ Սարգսյանն ասում է մի բան, վարչապետն ասում է մի բան, ՀԷՑ-ը ինքնագլուխ մի բան է անում, մենք էլ ո՞նց կարող են վստահել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31