Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչության բացման նախապատրաստության շրջանակներում Վիլեն Շատվորյանի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Բելգիա։
Այցելության ընթացքում Շատվորյանը հանդիպել է եվրոպացի պաշտոնյաների, խորհրդարանականների եւ հասարակական գործիչների հետ: Քննարկվող թեմաների թվում են եղել հայկական սփյուռքի, ազգային փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների հարցերը:
Վիլեն Շատվորյանը ներկայացրել է Ուկրաինայի հայերի միության գործունեությունը, կազմակերպության նախաձեռնած ծրագրերի իրականացման ընթացքը եւ միության միջազգային գործունեության արդյունքները:
AnalitikaUA.net-ն ավելացրել է, որ Ուկրաինայի հայերի միությունը միակն է, որ միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները: Այն նաեւ միակն է, որ գրանցված է Եվրոպական միության թափանցիկության ռեեստրում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ