Օգոստոսի 24-ին Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը դիմելով կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին` ասաց, որ մասնաճյուղի դիմորդներն անգլերեն լեզու ուսանելն ավելի են կարեւորում, քան ֆրանսերենը:
Նախարարն ասաց. «Ֆրանսերենը պետք է պահել, Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամ է: Ճիշտ է `աշխարհում ֆրանսերենի օգտագործումը նվազում է, սակայն մենք պարտավոր ենք պահել ֆրանսերենը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ