Հայաստանի 26-ամյա քաղաքացին դատարանի առջեւ է կանգնելու կնոջ հանդեպ սեռական բռնություն կատարելու մեղադրանքով:
«Городской Телеграф»-ը Ռուսաստանի քննչական կոմիտեից տեղեկացել է, որ այս տարվա հունիսի 16-ին մեղադրյալը հարբած վիճակում գտնվել է Անապայի առողջարանային համալիրներից մեկում:
Տեսնելով այդ տարածքով զբոսնող մի կնոջ, տղամարդը բռնել է նրան եւ տարել ամայի վայր: Այդտեղ, բռնության սպառնալիքների հնչեցնելով, բռնաբարել է 48-ամյա կնոջը:
Այնուհետեւ Հայաստանի քաղաքացին փորձել է թաքնվել, սակայն ոստիկանները ձերբակալել են նրան: Քննության ընթացքում մեղադրյալ գտնվել է կալանքի տակ: Քրեական գործը հանձնվել է դատարանին՝ հետագա քննարկման համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ