Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է թանկացումների հերթական ալիքը. «Չորրորդ իշխանություն»

Օգոստոս 28,2015 11:36

Լարված վիճակ է Հայաստանի ֆինանսական շուկայում։ Այս օրերին ՀՀ ԿԲ-ն գերմարդկային ջանքեր է գործադրում՝ զսպելու երկուշաբթի օրվանից սկիզբ առած դրամի կտրուկ արժեզրկումը։ Միայն երեկ ԿԲ-ն կրկին 20 մլն դոլարի ինտերվենցիա է իրականացրել, այսինքն՝ այդքան դոլար է վաճառել բանկերին, որպեսզի հնարավոր լինի կանխել դոլարի բարձրացումը (իսկ այս շաբաթվա ընթացքում իրականացված ինտերվենցիան հասել է 90 մլն դոլարի): Բայց, ինքներդ եք հասկանում, այս մեթոդով պարզապես անհնար է իրավիճակը երկար ժամանակ վերահսկողության տակ պահել, եւ ինչ-որ մի պահից դրամը կրկին կտրուկ կարժեզրկվի, այսպես են պնդում տնտեսագետները։

Դրամի արժեզրկման հետեւանքները դժվար չէ պատկերացնել՝ սպասվում է թանկացումների հերթական ալիքը։ Առանց այն էլ, այս տարվա առաջին կիսամյակում գնաճը նախորդ տարվա համեմատ, կազմել է 5.1 տոկոս։ Ու հիմա գները ոչ միայն չեն իջնի, այլեւ կշարունակեն բարձրանալ։

Գնաճի եւս մի ալիք էլ սպասվում է՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ։ Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի թանկացումից հետո իշխանությունները խոստացան մինչեւ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի ավարտը փոխհատուցել քաղաքացիներին։ Իսկ ահա իրավաբանական անձինք օգոստոսի 1-ից վճարելու են նոր գներով։

Այս օրերին ՀԷՑ ընկերության աշխատակիցներն այցելում են փոքր ու միջին ձեռնարկատերերին՝ պարտավորեցնելով ստորագրել նոր պայմանագրեր, որտեղ սահմանված էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի համար սպառողները՝ ՓՄՁ ներկայացուցիչները պետք է վճարեն 48,78 դրամ՝ նախկին 41,85 դրամի փոխարեն։ Թե այս ամենի արդյունքում ՓՄՁ ներկայացուցիչները որքան կբարձրացնեն իրենց արտադրանքի կամ ծառայությունների գինը, պարզ կդառնա առաջիկայում։ Բայց որ Հայաստանում առաջիկայում գնաճի մեծ ալիք է սպասվում՝ փաստ է:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31