Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

3 հարց www.qahana.am կայքին

Օգոստոս 28,2015 11:08

www.qahana.am կայքը պատասխանում է այս շրջանում մարդկանց առավել հուզող հարցերին:

1.      Ե՞րբ է նշվում Ս. Մարիամ Աստվածածնի ծնունդը: Կա՞ հստակ օր:

Ամեն տարի անփոփոխ սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից: Նշման ամսաթիվն անփոփոխ է, քանի որ տոնը շարժական չէ: Բոլոր եկեղեցիներում ժ.10.30-ին կմատուցվի Ս. Պատարագ: Այդ օրը Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրն է: Տոնի մասին կարդացեք Տոնացույցում:

n_1

2.      Ե՞րբ է այս տարի նշվում Խաչվերացը՝ «Սըրբխեչը» :

Այս տարի սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Խաչվերաց տոնը՝ «Սըրբխեչը»:

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձին և փառաբանությանը:

Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է:

Տաղավար բոլոր տոներին հաջորդում է Մեռելոցը: Ուստի Խաչվերացի հաջորդ օրն է միայն Մեռելոց հիշատակության օր:

Խաչվերացի եկեղեցական և ժողովրդական նկարագրությունը կարդացեք այստեղ:

n_2

3.      Ե՞րբ է սկսվում շաբաթապահքը, որը նախորդում է Խաչվերացի՝ «Սըրբխեչի» տոնին:

Հայ Առաքելական եկեղեցու այս տարվա վերջին տաղավար տոնին՝ Խաչվերացին ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին սկսվում է շաբաթապահքը:

Այն տևում է երկուշաբթիից մինչև ուրբաթ: Բոլոր տաղավար տոներին նախորդում է պահքի շրջան: Ցանկացողները կիրակնորյա Ս. Պատարագին մասնակցելով և Ս. Հաղորդություն ստանալով՝ դուրս են գալիս պահքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31