Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Այդ մարդիկ «ոչ» էին ասում, որովհետեւ չէին կարդացել, չէին ցանկանում ուսումնասիրել». «Հայկական ժամանակ»

Օգոստոս 28,2015 11:01

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ որոշվել է սեպտեմբերի 4-ին լսումներ հրավիրել սահմանադրական փոփոխությունների հարցով։

– Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ընթացքում «ոչ»-երը կամաց-կամաց «այո» են դառնում, խոսքը մասնավորապես ԲՀԿ-ի մասին է, ՕԵԿ-ի դիրքորոշումը քիչ-քիչ փակվում է, հիմա ձեր ընդդիմությունը ովքե՞ր են լինելու:

– Այդ մարդիկ «ոչ» էին ասում, որովհետեւ չէին կարդացել, չէին ցանկանում ուսումնասիրել։ Այս Սահմանադրությունը միտված է ապագային, եւ անկախ նրանից՝ մեր սերունդը կանի, այս խորհրդարանը կանի, թե՝ ոչ, մենք վերջիվերջո պետք է գնանք այս քայլին։ Հիմա, երբ քաղաքական ուժերը ծանոթանում են եւ տեսնում են, որ իրենց բոլոր առաջարկությունները քննարկման առարկա են, եւ այդ քննարկումների արդյունքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում, նրանք նույնպես հասկացան, որ մեր նպատակը իդեալական Սահմանադրություն ունենալն է, որը կարողանա ծառայել մեր երկրի հետագա զարգացմանը։ Այդ իսկ պատճառով նրանք գնում են «այո»-ի կողմը։ Եվ ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժ, որը իմպերատիվ ձեւով ասում է՝ մենք դեմ ենք եւ վերջ, չենք ցանկանում քննարկման փուլ մտնել, ինչպե՞ս պետք է վերջում գտնի իր տեղը քաղաքական դաշտում։

– Ասում եք՝ բոլոր առաջարկները քննարկվում են, բայց «Ժառանգությունը» որոշեց չմասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։

– Ես որքան գիտեմ, նրանք բոլորը ունեն տարբեր եւ հակասական կարծիքներ։ Երեկ Ռուբեն Հակոբյանն ասում էր՝ կան սկզբունքային դրույթներ, եթե մեր այդ դրույթներն ընդունվում են, մենք դեմ չենք Սահմանադրությանը։ Իսկ դրանք ինչպե՞ս պետք է ընդունվեն, եթե նախագահի ու մասնագիտական հանձնաժողովի հետ չեն քննարկվելու։

– Այսօր «ՉԻ»-ն ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին մեղադրել էր ձեր հաճախորդը լինելու մեջ, դուք աշխատե՞լ եք նրա հետ։

– Ընդդիմադիրների 70 տոկոսը մեկը մյուսին հաճախորդ անվանեցին, Սարգսյանը բավական սկզբունքային ընդդիմադիր գործիչ է, եւ, իմ կարծիքով, նրա բարձրացրած հարցերը չեն կարող հաճախորդի տպավորություն թողել։ Ընդհանուր առմամբ չկա մի պատգամավոր, որի հետ մենք նման մտադրություն ունենք։ Մենք պարզապես չունենք դրա կարիքը։ Այլ խնդիր է, որ մենք բազմիցս ասել ենք, որ որեւէ ընդդիմադիր գործչի առաջ մեր դռները փակ չեն, մենք պատրաստ ենք քննարկումների։ Եթե նդդիմությունը քննարկումների է մասնակցում, դա չի նշանակում, որ այլեւս վերածվել է իշխանության։ Ընդդիմությունը հենց իշխանության հետ պետք է քննարկումներ կազմակերպի եւ ապացուցի հակառակը, առողջ առաջարկություններն ու որոշումները ծնվում են նման քննարկումների արդյունքում։ Ոչ թե թշնամություն պետք է լինի, այլ քաղաքական հարաբերություններ։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31