ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-իԱլիկ), որի ընտանիքին է պատկանում «ՄԱՊ» գործարանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ըստ իրեն՝ ՀՀ Կառավարության համար եւս դժվար էր որոշում կայացնել, որ խոշոր բիզնեսների վրա էլեկտրաէներգիայի թանկացումը ազդելու է։
– Պարոն Պետրոսյան, օգոստոսի 13-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագների հարցում չի օգնի խոշոր բիզնեսին։ Ի՞նչ է սպասվում խոշոր բիզնեսմեններին, հաշվարկե՞լ եք՝ որքա՞ն եք տուժելու։
– Իհարկե, վատ ազդեցություն է ունենալու, որին գումարվում է նաեւ ռուսական ռուբլու արժեզրկումը, երկուսը իրար հետ շատ վատ է ազդելու մեր գործունեության վրա։ Դա շատ բարձր է լինելու, եթե հաշվենք ամբողջ արտադրության վրա, ես հիմա չեմ կարող թվերով ասել, բայց հստակ է, որ լուրջ ազդեցություն կլինի։
Չի կարող, եթե անգամ մեկ դրամ էլ թանկանա էլեկտրաէներգիան, ու դա ազդեցություն չունենա գործարարի վրա, տենց բան չկա, եթե էներգակիրը թանկանում է, հարկերը թանկանում է, ապա դա ազդում է նաեւ ապրանքի վրա։ Ինքնարժեք է, չէ՞, ձեւավորվում, դա նստելու է ինքնարժեքի վրա։ Իհարկե, այդ թանկացումը լինելու է նաեւ ինչ-որ մի ապրանքի վրա, արտադրության վրա։ Չի կարող գործարարն ինքը այդ տույժը կրել, քանի որ այդ դեպքում ինքը չի կարողանալու աշխատել։ Եթե գլուխդ ցավում է, դու երկու ձեւ ունես այն բուժելու համար՝ առաջինը՝ կարող ես ցավազրկող խմել, ցավն անցնի, բայց հիվանդությունը մնա, իսկ երկրորդն էլ՝ պետք է իմանաս, թե ինչից է գլուխդ ցավում, որպեսզի բուժես։ Հիմա մենք խոսում ենք ցավազրկիչից, բայց ինչքան կարող ես խմել, որպեսզի ցավ չզգաս, ու հարց է, թե դրան դիմանալը օգուտ է, թե վնաս։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում