Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՛չ Կոնգրեսը, ո՛չ Հիմնադիր խորհրդարանը առաջին անգամ չէ, որ ասում են իշխանափոխություն. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 28,2015 10:43

Այսպիսով, առայժմ միայն երկու քաղաքական ուժ է շատ հստակ հայտարարել, որ պատրաստվում է Սահմանադրության փոփոխությունները մերժող «Ոչ»-ի ճակատ ձեւավորել։ Այդ ուժերից մեկը Հայ ազգային կոնգրեսն է, մյուսը՝ Հիմնադիր խորհրդարանը։ Զուտ տեսականորեն բացառված չէ նաեւ «Ժառանգության» ներգրավումը այդ ճակատի ձեւավորման գործում, չնայած այս կուսակցության անդամները «Ոչ»-ի կապակցությամբ խուսափողական պատասխաններ են տալիս։

Եթե նույնիսկ «Ժառանգությունը» նույնպես միանա «Ոչ»-ի ճակատին, ակնհայտ է, որ այդ երեք ուժերի ռեսուրսները բավարար չեն աշնանը ինչ-որ լուրջ քաղաքական պրոցեսներ իրագործելու համար եւ հարկավոր է առավել մեծ քաղաքական կոնսոլիդացիա։ Բայց հիմա այդպիսի կոնսոլիդացիա ձեւավորելու շանսերը ամեն օրվա հետ փոքրանում են, որովհետեւ ԲՀԿ-ն արդեն հստակ է ասում, որ «Ոչ»-ի ճակատին չի միանալու, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյանները կարծես այնքան էլ լավատես չեն ճակատի հարցում, ՀՀՇ-ն ու «Ազատ դեմոկրատները» ոնց որ ներքաշվում են Սահմանադրության տեքստի բովանդակային քննարկումների մեջ՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով։ Կարճ ասած՝ քաղաքական ուժերը կարծես թե չեն շտապում կոնսոլիդացվել «Ոչ»-ի ճակատում։ Ու բնական հարց է ծագում, մի՞թե այսօրվանից կարելի է ասել, որ «Ոչ»-ի ճակատը ձախողվել է։

Չնայած իրոք «Ոչ»-ի ճակատի դիրքերը այս պահի դրությամբ հեղհեղուկ են, նման պնդում անել չի կարելի, որովհետեւ քաղաքական ուժերը՝ քաղաքական ուժեր, բայց կա հանրություն, որը զզված է սերժսարգսյանական կոռումպացված իշխանությունից, երկրում հաստատված ծանր սոցիալական դրությունից։ Եվ ուրեմն հանրությունը կարող է դառնալ «Ոչ»-ի ամենահզոր կրողը։ Այս իմաստով Կոնգրեսն ու Հիմնադիր խորհրդարանը ճիշտ են ձեւակերպում խնդիրը, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն պետք է վերածել իշխանափոխության գործընթացի։ Սա տեսականորեն ճիշտ ձեւակերպում է, որովհետեւ Հայաստանում մարդկանց հիմնական մասին ոչ թե Սահմանադրության տեքստն է հետաքրքրում, այլ փոփոխությունները։ Փոփոխություն ասելով՝ մարդիկ նկատի ունեն իշխանափոխությունը։

Բայց այստեղ է, որ կա մի մեծ պրոբլեմ. ո՛չ Կոնգրեսը, ո՛չ Հիմնադիր խորհրդարանը առաջին անգամ չէ, որ ասում են իշխանափոխություն։ Երկու ուժերն էլ ամենաթարմ իշխանափոխություն խոստացածներից են։ Առաջինը իշխանափոխություն խոստանում էր Եռյակի շրջանակներում, երկրորդը՝ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսի ներքո։ Իշխանափոխության երկու փորձերն էլ ձախողվել են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31