Հացի արտադրությամբ զբաղվողներն ասում են, որ առանց այն էլ իրենք արտադրանքը պակասեցրել են. «Որպեսզի մեր ծախսերը նույնը մնան, ստիպված՝ քիչ ենք արտադրում»։ Այս մասին փաստում է նաեւ այն, որ Հայաստանում 2015 թվականի հունվար- հունիս ամիսներին արտադրվել է
143.5 հազար տոննա հաց, ինչը 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ 1,8 տոկոսով նվազել է (2014թ. արտադրվել է 146.2 տոննա հաց): Թվերը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն են։
Հաց արտադրողներն ասում են, որ այս պահին միայն հոսանք օգտագործող արտադրամասերը հացի գինը կթանկացնեն, իսկ գազ օգտագործողները, հնարավոր է՝ ոչ։ «Բայց եթե համատարած լինի, արդեն բոլորը կբարձրացնեն»,- ասաց «Երրորդ մաս» հացի փռի աշխատակիցը, ավելացնելով, որ ալյուր արտադրող ձեռնարկատերերը եւս պետք է թանկացված վճարեն։
Այդ դեպքում ալյուրի գինը եւս կբարձրանա, իրենք էլ ստիպված կլինեն հացի գինը բարձրացնել. «Այնպես որ, անհնար է թանկացումներից խուսափել»։
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում