Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Օրակարգում մեկ խնդիր են դրել՝ սահմանադրական փոփոխություններով լուծել իրենց վերարտադրության հարցը». «Հրապարակ»

Օգոստոս 28,2015 10:28

Անցած տարվա հոկտեմբերի 8-ի հանրահավաքում ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը բոցաշունչ ճառ էր ասում. «Մենք չպիտի թույլ տանք, որ այս իշխանությունը փորձի սահմանադրական փոփոխություններով իր համար եւս 10 տարի գոյություն ապահովել, սա պետք է լինի մեզ եւ ձեզ համախմբող միակ գերակա օրակարգը։ Մենք ձեզ հուսախաբ չենք անելու։ Երեք քաղաքական ուժ այսօր միավորվել են, կրկնում եմ՝ մեկ օրակարգի շուրջ, թույլ չտալ գործող իշխանությանը «սահմանադրական փոփոխություններ» անունը կրող բլեֆի եւ ավանտյուրայի տակ վերարտադրվել եւ եւս 10 տարի նպաստել արտագաղթին, աղքատությանը, գործազրկությանը։ Ձեզ հետ միասին մենք այս ամենի վերջը դնելու ենք»։

Աբովյանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ էլ ասում էր. «Օրակարգում մեկ խնդիր են դրել՝ սահմանադրական փոփոխություններով լուծել իրենց վերարտադրության հարցը։ Այս փոփոխությունները, որ բռնի ուժով փաթաթվելու են ժողովրդի գլխին, մեկ նպատակ են հետապնդելու՝ եւս 10 տարով ապահովել գործող իշխանության եւ Հանրապետական կուսակցության դիկտատուրան, իսկ դա նշանակում է՝ եւս 10 տարի դիմակայելու ենք այս բռնաճնշումներին։ Հանձնաժողովի անդամները, գյուղից գյուղ ընկած, գյուղացիներին եւ մարզպետարանի քնած աշխատակիցներին փորձում են համոզել, որ խորհրդարանական կառավարման մոդելը լավն է, տարիուկես առաջ, երբ մենք էինք առաջարկում այդ մոդելին անցնել, ասում էին՝ ժողովուրդ, չգնաք դրան, որովհետեւ այդ ճանապարհով ֆաշիզմը եկավ իշխանության, այդ ճանապարհով Հիտլերը եկավ իշխանության, հիմա էդ ո՞ր Հիտլերի համար եք դուք ճանապարհ հարթում, բոլորիս համար էլ պարզ է»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31