Սենթ Լուիսում ընթացող շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարում այսօր հանգստի օր է հայտարարված: Իսկ այս գիշեր ավարտվեցին 5-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի, Հիկարու Նակամուրան՝ Անիշ Գիրիի, Վիշվանաթան Անանդը՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Վեսելին Տոպալովը պարտվեց Ֆաբիանո Կարուանային, իսկ Մագնուս Կարլսենը հաղթեց Ուեսլի Սոյին:
Այսպիսով, Արոնյանը 3,5 միավորով մնաց առաջատար, իսկ Տոպալովի փոխարեն նրան ընկերացավ Կարլսենը:
Վաղը՝ 6-րդ տուրում, հանդիպելու են երկու առաջատարները՝ Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կարլսենը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ