2005 թ. Երեւանի քաղաքապետարանը օտարել է Արամի, Բիւզանդի, Կողբացու փողոցներով եզրափակուած տարածքը: Արամի տան հատուածը եւս ներառուել է օտարուած հողի մէջ…
Այո՛, Արամի տունը իր տակ եղած հիմնահողով վաճառուել է: Բայց՝ ոչ միայն շէնքի տակ եղած հիմնահողը, այլ նաեւ՝ այդ հողի վրայ գտնուող չորս պատը: Իսկ այդ պատերը Հայոց հոգեւոր պատմութեան մասունք են, քանի որ այդ պատերի ներսում եղած բնակարանում է ապրել եւ մահացել Արամ Մանուկեանը: Իրականում վաճառուել է ոչ թէ Արամի 9 հասցէի սովորական հիմնահողը, այլ՝ Հայաստան պետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի տունը:
Քաղաքապետարանի թէ՛ այն ժամանակի, թէ՛ ներկայ պատասխանատուները կարող են հակադարձել, որ ի՜նչ վատ բան կայ. վաճառել են, որ վերականգնուող «Հին Երեւան» ծրագրի շրջանակում Արամի 9 հասցէի աւերակի դիմապատը պահպանուի՝ վրան էլ ցուցանակ, թէ այդ պատի յետեւում ապրել է Հայաստանի նորօրեայ պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանը:
Այսպէս կարելի է արդարացնել ցանկացած սրբապղծութիւն:
Կարդացեք նաև
Մարդիկ մոռանում են, որ գործել ու գործում է մի բարոյական չափանիշ՝ չի՛ կարելի վաճառել ազգի մեծերի յիշատակը: Սա անհերքելի իրողութիւն է: Այս դէպքում փաստօրէն վաճառել են երկրի բարոյական յիշողութիւնը:
Նյութի մանրամասները կարդացեք asbarez.com-ի կայքում