Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ի հայտ է եկել մի նոր ինֆորմացիոն փուչիկ, որը կոչվում է՝ սահմանադրական բարեփոխումներ»

Օգոստոս 28,2015 16:00

Քաղաքագետը կարծում է, որ պետք է թույլ չտալ հանրաքվեի անցկացումը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանին չի զարմացնում խորհրդարանական ուժերի մեծամասնության վերաբերմունքի փոփոխությունները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, նրանց գոհունակությունն ու լավ տպավորությունները հանրապետության նախագահի հետ հանդիպումից: «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում որեւէ քաղաքական համակարգ գոյություն չունի, այդ կուսակցությունները կուսակցական գործունեությամբ չեն զբաղվում: Նրանց հիմնական գործունեությունը գործող վարչակարգի հետ այս կամ այն հարաբերությունը ստեղծելն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է նա:

Քաղաքագետը նշում է, որ ընդհանրապես կուսակցական գործունեության մասին կարելի է խոսել, երբ երկրում գոյություն ունի ազատ ընտրությունների մեխանիզմ. «Երբ բոլոր կուսակցությունները զբաղված են իրենց գործով, բայց Հայաստանում նման բան չկա: Հիմա կամ այդ կուսակցությունները պետք է լուծարված լինեին, որովհետեւ անիմաստ էր նրանց գործունեությունը, կամ նրանք պետք է փորձեին իրենց համար գտնել գործունեության ինչ-որ ոլորտներ»,- ասում է նա:

Մեր դիտարկմանը, որ խորհրդարանական ուժերից, կարծես միայն ՀԱԿ-ն է այժմ ընդդիմանում սահմանադրական բարեփոխումներին, Մանվել Սարգսյանը պատասխանում է. «Եղել են խնդիրներ, օրինակ՝ Հայաստանի ԵՏՄ մտնելու հարցը, ՀԱԿ-ը շատ հանգիստ ընդունել է գործող վարչակազմի դիրքորոշումը: Հիմա ուրիշ խնդիր է, այլ դիրքորոշում է ընդունել: Այս ամեն ինչը որեւէ նշանակություն չունի: Մենք չունենք այն պատասխանատվության համակարգը, որտեղ երկրի շահերից ելնելով այս կամ այն որոշումն ընդունվի: Ինձ համար շատ անհետաքրքիր է մեր կուսակցական կյանքը, որովհետեւ դա որեւէ ձեւով կապ չունի հանրության շահի հետ»:

Քաղաքագետը նկատում է, որ սահմանադրական բարեփոխումների անցկացմամբ նախագահ Սերժ Սարգսյանի համար իր եւ իր կուսակցության վերարտադրության խնդիրն է դրված, տարբեր քաղաքական ուժեր այլ խնդիրներ են առաջ բերում. «Դաշնակցությունն ասում է, որ կարեւոր չէ դա, կարեւորը օրենքը փոխենք: Այս ամենի մեջ ո՞վ կարող է ասել՝ ճիշտն ու սխալը ո՞րն է: Ես կարող եմ ասել, որ այսօր երկրում դա չէ գերխնդիրը: Եթե ինչ-որ օրենք եք ցանկանում ընդունել, ընդունեք:

Երբ որ պետական կառավարական համակարգը անօրինական խմբավորումներով յուրացված է, այդ ամեն ինչը ակնհայտ յուրացված համակարգում է կատարվում: Հիմա գոյություն ունեն քաղաքական ուժեր, որոնք ձեւակերպում են հայաստանյան խնդիրները: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ Հայաստանում պետք է վերացնել պետական կառավարման համակարգը յուրացնելու բոլոր հնարավորությունները, ստեղծվեն երաշխիքներ, ժողովրդի կողմից պատասխանատու եւ օրինական ընտրված պետական իշխանություն պետք է լինի»,- ասում է Մանվել Սարգսյանը եւ համարում, որ որեւէ Սահմանադրություն իրավիճակը չի փոխի, եթե մենք շարունակենք մնալ այս պետական համակարգում:

Քաղաքագետը սահմանադրական բարեփոխումներին թերահավատորեն է վերաբերում, ասում է. «Այս ամեն ինչը նշանակություն չունի, ամենը ինֆորմացիոն փուչիկներ են. մի երկու, երեք տարի մի ուրիշ ինֆորմացիոն փուչիկ կար՝ «ոսկե ցլիկի» գաղափարը՝ Գագիկ Ծառուկյանի: Դրա շուրջ էին մարդիկ սեւեռվում, ինչ-որ հարաբերություններ ստեղծում, գործունեություն ծավալում: Հիմա ի հայտ է եկել մի նոր ինֆորմացիոն փուչիկ, որը կոչվում է՝ սահմանադրական բարեփոխումներ. դրա շուրջ են մարդիկ դրսեւորվում»:
Պարոն Սարգսյանն ասում է, պետք է հնարավոր ամեն ինչ անել, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն չանցկացվի. «Եթե հանրությունը ուժ գտնի, եւ թույլ չտա, լավ կլինի: Այլ երկրներում եղել են նման փորձեր եւ հաջողությամբ են պսակվել: Հիմա չկան ուժեր, որոնք պոտենցիալ ունեն դա անելու: Եթե լինեն, ապա կարելի է մի բան անել»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբիկ (Ռուբէն) Մնացականեան says:

    Չգիտեմ ԴՈՒ այս երեք էջը կկարդաս, թէ ոչ, բայց որ բաբելենաշնության քուրմերը այն ըմբռնելով խորապես կվերլուծեն ու ձախուղելու մարտավարությամբ կգործեն չենք կասկածում… ԱԶԱՏ ՀԱՅՔ https://www.facebook.com/AzatHayk/photos/a.465475923507805.1073741825.464345153620882/866260920095968/?type=1&theater
    ԱՅՍՕՐ 2015 թ. օգոստսի 28 – ն է՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՏԱՐԵԼԻՑԻՑ ԱՆՑԵԼ Է 5 ՕՐ

    Ասողը եղել է, կա եւ կլինի, լսողը, նույնիսկ քարկոծողը չկա…
    ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ
    ոչ մի օրենք, օրենսգիրք չեն կարող կատարյալ լինել եւ թուղթը չէ, որ երկիրը երկիր է դարձնում,
    այլ երկրի տիրոջ գիտակցությունը, կեցվածքն ու պետական մտածողությունը
    https://www.facebook.com/azataik/posts/887454067958310?pnref=story
    Երբ չարիքը ներխուժում է օջախիդ տիրույթ, արդարացված են ինքնապաշտպանության բոլոր ձեւերն էլ, առավել եւս արդարացված են, երբ նրան պարտադրում ես խուճապահար նահանջել: Բայց ինչպե՞ս պարտադրել, երբ նա հասել է ամրոցիդ մատույցներին եւ վառոդի տակառներ է շարում դարպասների տակ, իսկ ինքնապաշտպանության զանգակատունը զավթած շահնշահի հպատակ կարգադրիչները համընդհանուր պարսավանքի թիրախ դարձած անմեղսունակ ներքինիներ են:
    Երբ օջախի պաշտպան զորականների մի մասը արտագնա հեռուներում են, իսկ ներսում մնացած առավել մարտունակներին մեկուսացրել, պահում են ճաղավանդակների ետեւում:
    Երբ աշտարակները գրաված հրահանգիչները զբաղված են դանեմարքացու լինել, թե չլինելու, կրիտիկական զորահավաքի, զինագործարաններ կառուցելու, խաղաղ համագործակցության, իշխանական աթոռներից ներքինիների կամովին հրաժարվելու, Նաստրադամուսի, Վանգայի, ՀՀԿ տատիկի պայծառատեսության համեմունքերով եփված, աշխարհաքաղաական սպասվող վերաձեւումների երազախաբության բոցաշունչ մենախոսություններով եւ ուրիշների ձեռքով օձին բնից հանելու կոչերով:
    Թող ոչ ոք չկասկածի, որ ձեռնածուների վայնասուններից հոգնած ամրոցի բնակիչները ոտքի կանգնելու համար ապօրինություններ իրականացնող գլխավոր հեղինակնների, առավել եւս շփման գծում շարված վերակացուների նկատմամբ կոնկրետ, արդար, տեսանելի եւ հասկանալի պատժիչ գործողությունների են սպասում, որովհետեւ համարում են, որ ամրոցն ընկնելու դեպքում իրենք ավելի քիչ բան ունեն կորցնելու: Կամ ընդհանրապես ոչինչ չունեն կորցնելու:
    Ընդունենք թե ոչ, ուզենք թե չուզենք՝ ակհայտ իրողությունը այն է, որ ժամանակ առ ժամանակ ասպարեզ նետված վարձու հրոսակախմբերը ինքնահաստատման զանազան շնորհանդեսներով ջուր են պղտորում, եւ քչերին, կրիտիկական փոքրամասնությանն է տրված այս դիմակահանդեսի կասեցման պատիվը: Այո, դիմակահանդես, որի հերթական արարը կարելի է վերնագրել ,,Սահմանադրական խաղեր,,:
    Բայց, կարծում ենք, հենց այս խաղերը կարող են դառնալ իրավ նվիրյալների զորահավաք-զորաշարժի ԴԱՐԲՆՈՑԸ, եթե հասկանանք, որ այս հանրաքվեն ենիչերիների համար կյանքի-մահու հարց է, եւ ամեն ինչ արվելու է, որպեսզի այն օրինականացվի ու փաթաթվի օջախի իրավ տերերի վզին:
    ԿՐԿՆՈՒՄ ԵՆՔ.
    Երբ բարբարոսը ներխուժում է օջախիդ տիույթ, Աստծուց մինջեւ սատանա արդարացված, ողջունելի են ինքնապաշտպանության բոլոր պատվիրանները, եւ պատվիրաններից մեկն էլ պետք է լինի ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԸ, որքան էլ այն ընդունելի կամ անընդունելի ընկալվի, համարվի անհեթեթություն կամ հակադարձեն, թե՝ միեւնույն է, եթե անգամ քվեաթերթիկների 99 % – ն էլ անվավեր լինի, հանրաքվեն հայտարարվելու է կայացած…
    ԱՅՈ, ՈՐՈՇ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԴԱ ԱՅԴՊԵՍ Է, ՈՐՈՎՀԵՏԵՒ ,,ՀԱՆՐԱՅԻՆ ԲՈՅԿՈՏԻ,, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ ՉԵՆ, ԵՒ ՊԱՍԻՎ, ԵՒ ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԸ Ի ՎԵՐՋՈ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՍԱՏԱՆԱՅԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ, ԲԱՅՑ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏՆ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ, ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…
    …Գնալ հանրաքվեի ՈՉ ասելը չարիքի լեգիտիմացումն է, չմասնակցելը՝ ՊԱՍԻՎ ԲՈՅԿՈՏԸ, 2005 թ. հանրաքվեի արդյունքն է գրանցելու, կոշտ ընդվզումը մարտի 1-ի սպանդի կրկնությունն է լինելու: ՈՎ կարող է հերքել, որ ռեժիմն իր կենտրոնացված զինանոցում ունի հազարավոր պատանդ – քվեարկողներ ՊՆ –ից, ԱԱԾ-ից, նախարարություններից, մարզպետարաններից, գյուղապետարաններից, հարկահաներից, բուժհիմնարկներից, մանկապարտեզներից, դպրոցներից, թաղի տղերքից, 5000 դրամանոց ընտրողներից, երկրից հեռացած բյուրավոր ողջերից եւ վերջին տարիների հանգուցյալներից …
    Ազգային հոգեկերտվածքի տեր ոչ մի իրավ հայրենասեր թող չկասկածի, որ այսօր սահմանադրության նախագիծը մերժողների ջախջախիչ մեծամասնությունը վաղը պահանջելու է պասիվ բոյկոտով հրաժարվել ընտրատարածքներ գնալուց: Խորապես համոզված ենք, որ դա համահունչ կլինի չարագործ իշխանությունների՝ մեր ազգային ու անձնային արժանապատվությունը նսեմացնելու, մեր մեջ անկարողության ենթագիտակցություն սերմանելու, մեր փաստացի ստրկությունը հավերժացնելու կամքին ու ցանկությանը:
    Ռեժիմի անվերապահ հաղթանակն ու լեգիտիմացումն է նաեւ երկու եւ ավելի տարբերակների միջեւ թղթախաղը, ԵՒ ՄԻԱՅՆ ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏՆ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ: ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԻ ԶՈՐԱՇԱՐԺԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԻ ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵՆԵՐԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՔՎԵՆԵՐԻՑ, ՈՐՊԵՍԶԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ՁԵՒԱԿԵՐՊՎԻ: ԴՐԱ ՀԱՄԱՐ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՈՐ ՀԱՆՐԱՔՎԵ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏՔ Է ԳՆԱԼ ԵՒ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ԱՄԲՈՂՋ ՄԱԿԵՐԵՍԻ ՎՐԱ ԽԱՉ ԴՆԵԼ:
    ՍԱ Է ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ:
    ԱՅՈ, այն չի երաշխավորում արագ, անվերապահ հաղթանակ, բայց ենթադրում է լայնալիճ դիմադրության իրական եւ իրավական շարունակականություն:
    ՈՐՊԵՍ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
    ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, ԹԵ ԱՆՎԱՎԵՐԻ, ԱՅՈ ԵՒ ՈՉԻ ԻՆՉ ԹՎԵՐ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ, ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏ ԶՈՐԱՇԱՐԺԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԳՈՐԾԵԼ ՈՐՊԵՍ ԵՐԿՐՈՐԴ ԵՒ ՄԻԱԿ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺ:
    ՆՐԱ ԱՌԱՋԱԴՐՄԱՄԲ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԿԱՄՔՈՎ ԿՁԵՒԱՎՈՐՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԵՒ ՈՉ ՄԻ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԱՌԱՋ ԿԱՆԳ ՉԱՌՆԵԼՈՎ՝ ՕՋԱԽԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՏԱՆ ՃՇՄԱՐԻՏ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31