Լրահոս
Օրվա լրահոսը

Աճուրդ՝ ֆիլմերի աքսեսուարներով

Օգոստոս 28,2015 12:30

Աշնանը ԱՄՆ-ում՝ հայտնի կինոնկարներում կիրառված առարկաներ կհանվեն աճուրդի: Օրինակ, Ջուդի Հարլենդի զգեստը, որով նա հայտնվել է էկրաններին՝ «Կախարդը Օզ երկրից» ֆիլմում՝ Դորոտիի կերպարով, ինչպես նաեւ այլ իրեր, որոնք օգտագործվել են ֆիլմերում, նոյեմբերին Bonhams աճուրդի տնից կհեռանան մուրճիկի հարվածից հետո: Ամենաթանկ լոտերի թվում է Դորոտիի զգեստը, որը ստեղծվել է 1939 թ.: Մասնագետների գնահատմամբ, այն արժե $1,2-$1,8: Աճուրդում կվաճառվի նաեւ Սթիվ Մակուինի հանդերձանքը՝ «Լե Ման» ֆիլմից (1971 թ): Մեկնարկային գին է սահմանվել $200-$300 հազարը:

monro

«Քաղաքացի Քեյն» (1941 թ.) ֆիլմի Օրսոն Ուելսի սահնակը նույնպես կվաճառվի: Այն պատկանել է ֆիլմի համահեղինակ Հերման Մանկեւիչին: Սահնակի համար մեկնարկային գին է ակնկալվում $100-$200-ը: Վիլի Բոնկի շոկոլադի ֆաբրիկայի անցաթուղթ հանդիսացող ոսկե տոմսը գնահատվել է $10-$15 հազար: Նատալի Վուդին պատկանող աքսեսուարները եւս կան լոտերի թվում, նույնիսկ Մերլին Մոնրոյի որոշ զգեստներ, որոնցով հմայիչ շիկահերը նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Մինչ այդ, Մոնրոյի հայտնի «թռչող» սպիտակ զգեստը, որով նա խաղացել է «Յոթերորդ տարվա մարմաջը» կինոկատակերգության մեջ, վաճառվել էր $4,6 մլն-ով:

 

«Առավոտ» օրաթերթ
27.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31