Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պետք է սնվեն յոդի պակաս ունեցողները

Օգոստոս 28,2015 11:30

Այն, թե ինչպես պետք է սնվել ամբողջ օրվա ընթացքում, ամերիկացի բժիշկ Ջարվիսը նախաճաշին խորհուրդ չի տալիս օգտագործել ցորենի ալյուրից պատրաստված կերակուր, ռաֆինացված շաքար եւ ցիտրուսային մրգեր ու հյութեր, որովհետեւ այսպիսի սնունդը կարող է առաջացնել մեզի նորմալ թթվային ռեակցիայի փոփոխություն հիմնայինի՝ մի ազդանշան, որը ցույց է տալիս, թե արյունը նորմայից խիտ է, նրա շրջանառությունը դժվարացել է եւ, վերջապես, սրտի աշխատանքը ծանրացել է։ Այդ իսկ պատճառով հարկավոր է վերը նշված կերակրատեսակները փոխարինել տարեկանից եւ եգիպտացորենից պատրաստված սննդամթերքներով, ձավարեղենով, շաքարի փոխարեն պետք է օգտագործել մեղր։ Կարելի է օգտագործել խնձորի հյութ։
Երկրորդ նախաճաշի ժամանակ բժիշկը խորհուրդ է տալիս խմել հետեւյալ խառնուրդը. 2 թեյի գդալ խնձորի քացախ եւ 2 թեյի գդալ մեղր՝ մեկ բաժակ ջրով։ Այս դեպքում օրգանիզմը ստանում է մրգերում, հատապտուղներում, կանաչեղենի մեջ պարունակող թթուն եւ կարծես թե մեղրի մեջ խտացած արեւի էներգիան։ Այս խառնուրդը կարելի է ընդունել երկրորդ նախաճաշից առաջ, հետո կամ ընթացքում։

Օրգանիզմի ակտիվության բարձրացմանը զուգընթաց՝ մեզի ռեակցիան նորմայից (թթվային) փոխվում է հիմնայինի։ Այս դեպքում նպատակահարմար չէ նախաճաշին ուտել այնպիսի մթերքներ, որոնք ավելի կնպաստեն այդ փոփոխությանը։ Հենց այդ պատճառով ցորենի ալյուրը, շաքարը, ցիտրուսային մրգերը եւ հյութերը պետք է կրճատել օրաբաժնից, որպեսզի մարդը չզգա ֆիզիկական եւ մտավոր հոգնածություն։

Ընթրիքի ժամանակ նույնպես հարկավոր է ընդունել վերը նկարագրված խառնուրդից մեկ բաժակ (2 թեյի գդալ խնձորի քացախ, 2 թեյի գդալ մեղր՝ մեկ բաժակ ջրում)։ Խառնուրդը կարելի է ընդունել եւ ընթրիքից առաջ, եւ ընթրիքի ժամանակ։

Ընդհանրապես ճաշից կամ ընթրիքից առաջ օգտակար է ուտել կանաչեղենի աղցան։ Եթե օրվա ընթացքում ծանրաբեռնվել եք որեւէ աշխատանքով կամ հուզվել եք, ցանկալի է՝ ընթրիքին օգտագործել ձկնեղեն կամ յոդով հարուստ ծովային որեւէ սննդամթերք։ Այսպիսի սնունդը հանդիսանում է կալիումի աղբյուր եւ կունենա որոշակի հանգստացնող ներգործություն ձեր նյարդային համակարգի վրա։ Տավարի, ոչխարի կամ խոզի միս խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական երկու անգամ։ Աշխատեք հիշել, որ կենդանիների ներքին օրգանները, ինչպես, օրինակ, լյարդը, իրենից ներկայացնում է անհրաժեշտության դեպքում օգնության հասնող սնուցիչ նյութերի շտեմարան։ Օգտակար է շաբաթը մեկ անգամ ուտել լյարդ կամ լյարդից պատրաստված երշիկ։ Աստիճանաբար հետեւելով սննդի վերը նկարագրված ռեժիմին, կարելի է օրաբաժնի բնույթը փոխել այնպես, որպեսզի օգտագործվող սնունդը փոխհատուցի ծախսված ուժերին եւ էներգիային։ Ենթադրելով, որ դուք հետեւում եք մեր խորհուրդներին եւ նկատի ունենալով, որ ձեզ մոտ կարող են լինել աշխատանքով եւ բացասական էմոցիաներով ծանրաբեռնված շաբաթներ, խորհուրդ է տրվում ավելացնել Լյուգոլի յոդի լուծույթ՝ մեկ կաթիլ մեկ բաժակ խնձորի կամ խաղողի հյութին, որը դուք սովորաբար ընդունում եք առավոտյան, նախաճաշի ժամանակ։ Լյուգոլի լուծույթը կարելի է օգտագործել նաեւ ջրի եւ խնձորի քացախի խառնուրդի հետ։ Լուծույթի մեջ պարունակվող կալիումը նպաստում է օրգանիզմի լարվածության թուլացմանը, ստեղծում հանգստի տրամադրող պայմաններ։ Փաստորեն, յոդը գործի է դնում օրգանիզմը լավատեսորեն նախատրամադրող ամբողջ մեխանիզմը՝ մղելով նրան խաղաղ եւ հանգիստ վիճակի եւ նպաստելով սնուցիչ նյութերի պաշարների ստեղծմանը։ Օրգանիզմի չափից ավելի ծանրաբեռնվածության` լարվածության, պայմաններում ցանկալի է Լյուգոլի լուծույթի օգտագործումը շարունակել այնքան ժամանակ, մինչեւ օրգանիզմը թեթեւանա։ Օրգանիզմի յոդով հագենալու առաջին նշանը քթում լորձի քանակության շատացումն է։ Նման դեպքում հարկավոր է դադարեցնել յոդի օգտագործումը, մինչեւ այդ երեւույթը չանհետանա։

Շուտով, սեփական փորձից ելնելով, դուք կկարողանաք որոշել, թե ձեր օրգանիզմը երբ կարիք ունի յոդի: Եթե գիշերային հանգիստը, ինչպես առաջ, չի նպաստում ուժերի (էներգիայի) բավարար վերականգնմանը, ապա հիշեք յոդի մասին։ Եթե դուք սովորեք օգտագործել այն, դա ձեզ թույլ կտա լրացնել թողածը եւ պահպանել լավ ինքնազգացողությունը։

Հետեւելով ձեր առողջությանը՝ մի մոռացեք բուժումից առաջ խորհրդակցել բժշկի հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31