Աբու Դաբիում շարունակվող շախմատային փառատոնում վեցերորդ տուրից հետո հայաստանցի գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել են 4,5-ական միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 11-րդ եւ 14-րդ հորիզոնականներում:
Նրանք ընդամենը կես քայլ են զիջում հինգ առաջատարներին: Հովհաննես Գաբուզյանն իր անվան դիմաց գրանցել է 4,0, միջազգային վարպետ Դավիթ Գեւորգյանը՝ 3,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ