Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի նախկին ոստիկանապետը կդիմի վերաքննիչ դատարան

Օգոստոս 27,2015 19:00

Ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիզբեկյանի ծնողը` Կոթի գյուղից ուսուցչուհի, զոհված ազատամարտիկի մայր Զեմֆիրա Հարությունյանն ասաց, որ պատրաստվում են բողոքարկել որդու դատավճիռը: Օգոստոսի 5-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 5 տարի ազատազրկման:

Դատարանը նույն հոդվածով մեղավոր է ճանաչել նաեւ Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով մեղավոր է ճանաչել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Անդրանիկ Ազիբեկյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի համարել:

Օգոստոսի 5-ին Բաղանիս գյուղում հարյուրավոր մարդիկ ի նշան բողոքի, մի քանի ժամ փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ցավալի է. որ ՀՔԾ-ն և դատական համակարգն ինչ-որ անհատների պատվեր են կատարում ու Իջևանում երբևէ ամենաանշառ ոստիկանապետին նման անհեթեթ մեղադրանքով պատասխանատվության են ենթարկում: Այս գործի նախաքննության ու դատաքննության ողջ ընթացքն ապացուցեց, որ մեր երկրի իրավահամակարգը, մասնավորապես ՀՔԾ-ն և դատական համակարգը այլևս վարկաբեկվելու տեղ չունի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31