Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը կարող է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալը. Eadaily

Օգոստոս 27,2015 18:25

Իրանը շահագործման է հանձնել նոր գազի կայան, որպեսզի մեծացնի բնական գազի արտահանումը հարեւան երկրներ: «Eadaily»-ի փոխանցմամբ՝ այդ դեպքում արտահանման ծավալը մեկ օրում կարող է հասնել մինչեւ 60 միլիոն խորանարդ մետրի:

Հաղորդվում է, որ նոր մեխանիզմը թույլ կտա Իրանին մեծացնել հարեւան երկրներ արտահանվող գազի ծավալը, այդ թվում՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան եւ Նախիջեւան, ներկայիս օրական 24 միլիոնի փոխարեն դարձնելով 56 միլիոն խորանարդ մետր:

Իրանի գազի ոլորտի ներկայացուցիչ Յադոլախ Բաիբվերդիի կարծիքով՝ գազի արտահանում հյուսիս ու արեւմուտքում գտնվող հարեւաններին կծառայի որպես մեկնարկային կետ Եվրոպա էլ արտահանելու համար:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31