Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյանը՝ 27 դպրոցի մասին. «Մարդը օրենքով է ընտրվել»

Օգոստոս 27,2015 17:22

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով թիվ 27 դպրոցում կայացած տնօրենի ընտրությունը, որի արդյունքում ընտրվել է նախին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, որը դատապարտվել էր պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար, ասաց. «Քանի որ կառավարման խորհուրդն ընտրել է տնօրենին, ես այս կապակցությամբ ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ նախ համարում եմ, որ օրենքի պահանջը բավարարված է, այսինքն՝ մարդը օրենքով է ընտրվել, երկրորդ՝ ես մամուլից եմ տեղեկացել այդ մասին:

Հեռուստատեսությամբ էլ լսեցի տնօրենի խոսքը, որ դրանք եղել են ոչ թե խոշոր չափի չարաշահումներ, այլ անփութության պատճառով թերություններ:

Ի դեպ, օրենքը այդ ժամանակահատվածում թույլ է տալիս, որ իր թեկնածությունը դնի: Ավելին ասել չեմ կարող, քանի որ ծանոթ չեմ դպրոցում կատարվածի հետ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Այ, այ այ, տիկին Աճեմյան. ինչ օրինապահ եք: “Թղթերով ամեն ինչ կարգին է”:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31