Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսակերտի բնակիչները, դպրոցից հանելով երեխաներին, արտագաղթում են ՌԴ ու Ուկրաինա (Տեսանյութ)

Օգոստոս 27,2015 17:11

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղի 130 աշակերտի համար կառուցված միջնակարգ դպրոցն այսօր ունի ընդամենը 52 աշակերտ: Ընդ որում, նրանց թիվը տարեցտարի պակասում է. նախորդ տարվա հետ համեմատ՝ պակասել է 10-ով: Այս մասին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Աշոտ Գալստյանը՝ նշելով, որ իրենց գյուղից մարդիկ արտագաղթում են թե՛ ՌԴ, թե՛ Ուկրաինա, լինում են դեպքեր, երբ չեն սպասում ուսումնական տարվա ավարտին. դպրոցից հանում են երեխաներին ու ընտանիքով հեռանում:

Դպրոցի տնօրենի ասելով, բացի արտագաղթից, ծնելիությունը եւս նվազ է գյուղում:

Ողբերգականն այն է, որ դպրոցը մասնագետների պակաս չունի, այն ապահովված է շենքային պայմաններով, կտուրը վերանորոգվել է պետական միջոցներով, սակայն այսօր երանությամբ են հիշում այն ժամանակները, երբ դպրոցն ուներ 128-130 աշակերտ: Մեր հարցին՝ գյուղում ապրելու պայմաններն այդքան վա՞տ են, որ սկսել են ընտանիքներով գաղթել, գյուղապետը միայն հաստատեց, որ այժմ ընտանիքներով են հեռանում:

Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, գյուղն ունի 635 բնակիչ: Գյումրի-Մարալիկ ավտոմայրուղու վրա գտնվող այս գյուղը ունի բարեխառն կլիմա. ձմեռը տևական ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով, իսկ ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Բնակիչների հիմնական զբաղմունքը խոշոր եղջերավոր անասնապահությունը, թռչնաբուծությունն է: Նրանք նաեւ մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31