Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մարդկային ազատության վարկանիշում գերազանցել է հարեւանների մեծամասնությանը

Օգոստոս 27,2015 16:43

Հայաստանը «Մարդկային ազատության վարկանիշ» ներառված 152 երկների ցանկում զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը: Ինդեքսը կազմել են Վաշինգտոնի Քաթոնի ինստիտուտը, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտը եւ Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի ազատության հիմնադրամը:

108 էջանոց զեկույցում երկրները գնահատվել են անձնական, քաղաքացիական եւ տնտեսական ազատություններով, որոնցից օգտվում են իրենց քաղաքացիները: Վարկանիշը հիմնված է 12 բաժիններում ներառված 76 ցուցանիշների վրա. օրենքի գերակայություն, անվտանգություն, տեղաշարժվելու ազատություն, հավատք, հավաքների ազատություն, քաղաքացիական հասարակություն, կարծիքների արտահայտում, ինչպես նաեւ իրավական համակարգ եւ սեփականության իրավունք, առեւտրի ազատություն միջազգային մակարդակով, վարկային կարգավորում, աշխատանք եւ բիզնես:

Լավագույն տասնյակում են Հոնկոնգը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրալիան, Իռլանդիան, Միացյալ Թագավորությունն ու Շվեդիան: Միացյալ Նահանգները 20-րդ տեղում է:

Զեկույցի համաձայն՝ 53-րդ հորիզոնականը զբաղեցրած Հայաստանը մարդկային ազատության մակարդակով նկատելիորեն գերազանցել է իր հարեւաններին: Հայաստանի հարեւաններ Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը զբաղեցրել են համապատասխանաբար 126-րդ, 62-րդ եւ 152-րդ հորիզոնականները:

Վրաստանը Հայաստանից մի փոքր առաջ է՝ 48-րդ հորիզոնականում: Հայաստանը նաեւ առաջ է անցել Արգենտինայից, Բրազիլիայից, Չինաստանից, Մեքսիկայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վենեսուելայից, Եգիպտոսից եւ Քուվեյթից:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31