Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մանուկ Մկրտչյանն անդրադարձավ 12- ամյա կրթական համակարգի ներդրման անհրաժեշտությանը

Օգոստոս 27,2015 16:35

Օգոստոսի 26-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացավ Արարատի մարզի դպրոցների տնօրենների խորհրդակցությունը, որ վարում էր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, համայնքների, ինչպես նաև գերատեսչության ենթակառուցվածքների ղեկավարներ: Խորհրդակցությունը սկսվեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի զեկուցումով: Վարչության պետը խոսեց 2014-2015 ուսումնական տարում իրականացված աշխատանքների, նվաճումների և 2015-2016 ուսումնական տարվա ծրագրերի, անելիքների մասին: Նա նշեց, որ նոր ուսումնական տարում, նախնական տվյալներով մարզի հանրակրթական դպրոցներ կհաճախեն 31 հազար 863 երեխաներ, որից 3841-ը` առաջին դասարան: Հասմիկ Գասպարյանն անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից հանրակրթության ոլորտի արդյունավետ գործունեությանը միտված բազմաթիվ ծրագրերին՝ հատկապես մատնանշելով ուսման որակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող պետական միջոցառումները:

ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը խոսեց օրենսդիր մարմնի այն ծրագրերի մասին, որոնք նպատակաուղղված են ուսուցչի սոցիալական վիճակի բարելավմանը, հարակցության մեջ նրա սոցիալական դերի, ինչպես նաև ուսման որակի բարձրացմանը: Պատգամավորը ելույթն ավարտեց մեկնարկող ուսումնական տարվա շնորհավորանքով: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն անդրադարձավ 12- ամյա կրթական համակարգի ներդրման անհրաժեշտությանը, նրա առավելությանը, ավագ և հիմնական դպրոցների փոխհարաբերությանը, դասագրքերի, առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների շարունակական բարեփոխումների անհրաժեշտությանը: Փոխնախարարը կարևորեց նոր ձևաչափով նախակրթարանների անհրաժեշտությունը :

Ամփոփելով մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության աշխատանքները` ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց ուսուցիչներին` նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և հորդորեց դպրոցների տնօրեններին, մանկավարժներին ուժերը չխնայել մարզում` կրթական համակարգում ունեցած ձեռքբերումները կրկնապատկելու, ինչպես նաև ուսման որակը բարձրացնելու համար: Մարզի ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ կառավարության կողմից կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության դրական ազդակներն ակնհայտ դրսևորումներ են ստանում Արարատի մարզում և մարզի կրթության պատասխանատուներն այդ պարագայում պետք է կարողանան ապահովել ոլորտի լիարժեք արդյունավետ գործունեությունը և աշակերտներին ժամանակի պահանջներին համահունչ ու մրցունակ գիտելիքների տրամադրումը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի մարզում ավելացել է առաջին դասարանցիների թիվը:

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31