Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականնե՞րն են համոզել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին, թե՞ հակառակը

Օգոստոս 27,2015 16:20

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ խմբակցության հանդիպումը  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ: Այսպիսի հանդիպումներ տեղի կունենան բոլոր այն խմբակցությունների հետ, որոնք ներկայացրել են առաջարկներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀԿ-ականները նախորդ շաբաթվա ընթացքում ներկայացրել են իրենց առաջարկությունները նոր Սահմանադրության հետ կապված, որոնք էլ այսօր քննարկվեցին:

Aravot.am-ը ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց` պատգամավորնե՞րը համոզեցին հանձնաժողովականներին, թե՞ հակառակը, պարոն Սահակյանը պատասխանեց. «Համոզել-չհամոզելու խնդիր չկար: Պիտի կարողանանք անել այնպես, որ  բոլորի համար ընկալելի ու ավելի լավ նախագիծ դրվի ԱԺ-ում շրջանառության մեջ: Եվ քանի որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը սովորական օրենքի նախագծից տարբերվում է իր ընթացակարգով, հետևաբար այդ քննարկումները կարևոր են,  որ մասնագիտական խմբի անդամը և նախագահի ներկայացուցիչը կարողանան ամբողջացնել այդ մոտեցումները ու ներկայացնել ՀՀ նախագահին, քննարկեն և իրենց համար ընկալելի տարբերակով ներկայացնեն ԱԺ լիագումար նիստում»:

Մեր հարցին` խնդրահարույց` կայուն մեծամասնության, երկրորդ փուլի հետ կապված դրույթների վերաբերյալ ի՞նչ եզրահանգման եկան, տեղեկություններ կան, որ երկրորդ փուլի հետ կապված հարցը կանոնակարգվելու է ընտրական օրենսգրքով, պարոն Սահակյանը` ի պատասխան հավաստիացրեց, թե անհանգստանալու կարիք չկա, քանի որ «Ամեն ինչ մեր պետության շահերից է բխելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31