Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյանը՝ 27 դպրոցի ընտրության մասին

Օգոստոս 27,2015 16:15

Aravot.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից կարծիք հարցրեց թիվ 27 դպրոցում՝ տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթի  վերաբերյալ, որի արդյունքում տնօրեն է ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, որը դատապարտվել էր պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար: Պարոն Բլեյանը չցանկացավ մեկնաբանել կատարվածը, ընդամենն ասաց, որ եթե մարդու դատվածությունը մարված է, ու ՊՈԱԿ-ի մասին օրենքը չի արգելում նման մարդուն տնօրեն դառնալ, ուրեմն ամեն ինչ օրենքով է:

Մեր դիտարկմանը՝ իսկ ի՞նչ է մտածում երեւույթի բարոյական կողմի մասին, պարոն Բլեյանը ռեպլիկ արեց, թե նման բաների մասին խոսել կարելի է միայն օրենքում համապատասխան փոփոխությունից հետո: Նրա ձեւակերպմամբ. «Այլ հարց է, որ խորհուրդները ձեւական են, ինչպես սովետի ժամանակ, մեզանում չկա ընտրություն, կա ընդամենը նշանակում…Խորհուրդները չեն գործում, բայց դա առանձին թեմա է: Նրանք մի բան են կատարում՝ տնօրենի ընտրությունը ձեւակերպում են որպես ընտրություն, որից էլ դուք դժգոհում եք տվյալ դեպքում»:

Աշոտ Բլեյանին հիշեցրինք, որ ժամանակին իր անունն էլ էր նման պատմության հետ կապված: «Դրա համար եմ ասում, որ չեմ մեկնաբանի, որովհետեւ կարող է դա ինձ էլ վերաբերվի, այսինքն՝ ինձ վերաբերվում է, էդ մարդուն չի՞ վերաբերվի: Դա օրենքով է՝ մարդը օրենքով իրավունք ունի՞, թե՞ չունի: Ես ծանոթ չեմ՝ իրեն ինչի համար են մեղադրել: Ինչ վերաբերում է ինձ, ես պնդել եւ հրապարակային  ապացուցել եմ, որ իմ հանդեպ քրեականի անվան տակ իրականացվում էր քաղաքական հետապնդում, ու ես ունեցա հասարակության աջակցությունը: Իսկ կոնկրետ թիվ 27 դպրոցի հետ կապված, բան չունեմ ասելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Պարոն Բլեյան. Դուք որպես ազնիվ մարդ բերում եք Ձեր օրինակը: Բոլորը գիտեն, որ Դուք նաև քաղաքական գործիչ եք և հանիրավի հետապնդվել եք: Այս դեպքում ակնհայտ չարաշահումներ են եղել և տիկնոջ զորավոր պաշտպանները նույնիսկ չեն կարողացել ազդել դատավարության վրա:Միթե այս ճանապարհով պետք է ” օրենքը” գործի? Մեր երանելի ուսուցիչներն ու ուսուցչապետերը իրենց գերեզմաններում երևի շուռ եկան:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31