Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի 5 գյուղեր չունեն առաջին դասարաններ (Տեսանյութ)

Օգոստոս 27,2015 16:05

Այսօր Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կառույցի դահլիճում տեղի ունեցավ դպրոցի տնօրենների տարեսկզբյան խորհրդաժողովը, որին, սակայն, չէր մասնակցում ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա փոխարեն հյուրընկալվել էր փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Այս խորհրդաժողովին ելույթ ունեցավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը ու նաեւ փոխնախարարը:

Նշենք, որ խորհրդաժողովի ընթացքում դպրոցի տնօրեններին ընդհանրապես ձայն չտրվեց, վերջիններիս մասնակցությունը սահմանափակվեց միայն աշակերտի պես պաշտոնյաների երկար-բարակ բարոյախրատական ելույթները լսելով ու ծափահարելով: Նկատենք, որ ամենաերկարը փոխնախարարի ելույթն էր՝ մարդ լինելու մասին փիլիսոփայական մտքերով:

Շիրակի մարզպետը, մասնավորապես, ասաց, որ ինքը ուզում է մանկավարժի դերը վերականգնվի հասարակության մեջ: Նա նստածներին նաեւ խստորեն նախազգուշացրեց, որ դրամահավաքությունը պիտի բացառվի Շիրակի մարզի դպրոցներում: «Առանց ծաղկի սեպտեմբերի մեկ չի լինի, ես դա հասկանում եմ, բայց դրամահավաք կատեգորիկ, խստորեն արգելում եմ: Դա բացառեք ձեր կյանքից, հանեք, մեր մարզում դա չի լինելու, արգելում եմ, վերացրեք դրամահավաք հասկացողությունը»,- հրահանգեց Շիրակի մարզպետը:

1_dasaranciner_2

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանն էլ իր զեկույցում տեղեկացրեց, որ Շիրակի մարզում առաջին դասարանցիների թիվը վերջին 2-3 տարում ավելացել է: «2013-ին ունեցել ենք 2039, 2014՝ 3215, մոտ 200-ով ավելացել է, ընթացիկ օրերին արդեն իսկ հաշվառված աշակերտների թվակազմը կազմում է 3280»,- ասաց Սահակ Մինասյանը:

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ Շիրակի մարզի 5 համայնքներ՝ Զարիշատի, Անի կայարանի, Ջաջուռ կայարանի, Շաղիկի ու Աղվորիկի դպրոցները չունեն առաջին դասարանցիներ: Aravot.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս տխուր փաստը՝ արտագաղթո՞վ, ծնելիության նվազմա՞մբ , մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ դրանք սակավամարդ գյուղեր են: Բնակչությունը քիչ է, գյուղատնտեսությունը զարգացած չէ:

Նշենք, որ թվարկված գյուղերից շատերը սահմանամերձ են: Առաջին դասարանցիներ չունեցող գյուղերի դպրոցների տնօրենները որպես պատճառ նշում են նաեւ արտագաղթը:

Նրանց մեկնաբանությունները՝ քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31