Աշնանային դեպրեսիան հորինված հասկացություն է. պնդում է հոգեբանական գիտությունների դոկտոր Հրանտ Ավանեսյանը:
Արհեստական այս հասկացությունները, ըստ մասնագետի, հորինված են դեղեր վաճառելու համար. «Որ դեղորայք վաճառեն հետաքրքիր, անտիդեպրեսանտներ և այլն, բուսական տարբեր տեսակի կամ չգիտեմ օվկիանոսի տակից գտնված շատ բարդ բանաձևով, ֆորմուլայով դեղորայքներ, որոնք ձեզ կփրկեն այդ դեպրեսիայից կամ կօգնեն ձեզ ավելի լավ աշխատել: Էլի մարկետինգ, էլի շուկայական սպառողական հասարակություն, սա է հիմնականում»,-ասում է նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում