Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մենք ճկուն ենք գերտերությունների հետ, ի տարբերություն Թուրքիայի» (տեսանյութ). a1plus.am

Օգոստոս 27,2015 14:37

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի համոզմամբ՝ սպասելի էին։ «Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ այդ երկրի ներքին և արտաքին քաղաքական լարված իրավիճակը տեղավորվում է գերտերությունների միջև առկա պայքարի համատեքստում։ Թուրքիայում տեղի ունեցող քրդական բախումները, Միլի մեջլիսում առկա անհամաձայնությունները հանգեցրին այս ընտրությունների անցկացմանը։ Բացի այդ, Էրդողանին չհաջողվեց արևմտյան գերտերությունների հետ շտկել հարաբերությունները»։

Սակայն, ըստ թուրքագետի, քրդական բախումները մեզ համար որևէ վտանգ չեն ներկայացնում։ «Սա մի հակամարտություն է, որտեղ քիչ է ներգրավված հայկական կողմը և որևէ զարգացում Հայաստանի վրա չի կարող ազդել։ Հիմա մեր երկիրը վարում է այնպիսի քաղաքականություն, որ հնարավորինս զերծ մնա այդպիսի միջադեպերից և այդ մարտադաշտը չտեղափոխվի այստեղ։ Մեզ համար այժմ ամենաշահավետ տարբերակը չեզոքություն պահպանելն է»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31