Աստանայում ընթացող ձյուդոյի աշխարհի 30-րդ հոբելյանական առաջնությունը կշարունակվի առանց հայաստանցիների: Այսօր մեր վերջին երկու մասնակիցները՝ մինչեւ 81 կգ քաշայիններ Ռաֆայել Դավթյանն ու Անդրանիկ Չափարյանը, նույնպես ոչնչով աչքի չընկան: Եթե Չափարյանը գոնե մեկ հաղթանակ տարավ, Դավթյանը առաջին իսկ գոտեմարտում պարտություն կրեց:
Ընդհանրապես, Հայաստանի ձյուդոիստները խիստ անհաջող հանդես եկան աշխարհի այս առաջնությունում: Բավական է ասել, որ մեր չորս մասնակիցները միասին վերցրած ընդհանուր առմամբ տոնեցին ընդամենը երեք հաղթանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ippon.org-ի