Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Մուգալյանը պատմել է զինված միջադեպի մանրամասները. «Paris Match»

Օգոստոս 27,2015 13:44

Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանը, որն օգոստոսի 21-ին  առաջիններից է դիմադրել Փարիզ-Ամստերդամ գնացքում գտնվող ահաբեկչին, «Paris Match» թերթին պատմել է այդ միջադեպի մասին։  Նա ասել է, որ կնոջ հետ թղթախաղ է խաղալիս եղել, եբ նկատել է ուղեւորներից մեկի անհանգիստ շարժումները։

«Տեսա մի տարօրինակ մարդու։ Նա ծանր էր շնչում, փորձում էր ինչ-որ բան դնել պայուսակի մեջ։ Նա այդ պայուսակը ձեռքին մտավ զուգարան։ Դա կասկածելի էր։ Տեսա, թե ինչպես նա դուրս եկավ, սակայն գործընթացը ձգձգվեց։ Այդ պատճառով որոշեցի տեսնել, թե ինչ է կատարվում։ Ես կանգնեցի եւ տեսա, թե ինչպես է մեկ այլ երիտասարդ տղամարդ կռվում նրա հետ»,- պատմել է Մուգալյանը։

Սորբոնի դասախոսը նշել է, որ ահաբեկչի մոտ Կալաշնիկովի ինքնաձիգ է նկատել եւ կարողացել է խլել։ Դրանից հետո Մուգալյանը գնացել է կնոջ մոտ եւ գոռացել, որ կարողացել է վերցնել ինքնաձիգը։ Այդ ընթացքում ահաբեկիչը հասցրել է մի քանի քայլ հետ գնալ. «Դրանից հետո նա կրակեց իմ մեջքին։ Ես ընկա նստարանների մեջտեղում եւ ինձ թվաց, որ նա կսպանի ինձ։ Ցավոտ էր, ես զգում էի, որ շատ արյուն եմ կորցնում»։

Դասախոսին փրկել է Սպենսեր Սթոուն անունով մի կինը, որը բանակում ծառայել է որպես բուժքույր։ Կինը մոտեցել եւ փորձել է դադարեցնել արյունահոսությունը։ Հենց նրա շնորհիվ է Մուգալյանը կենդանի մնացել։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31