Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Վենետիկի հանձնաժողովի պատասխանները եղել են համարժեք

Օգոստոս 27,2015 13:40

«Ճնշող տպավորություն թողեց եւ մեր ներկայացուցիչների կողմից հղած հարցերը»,- օգոստոսի 27-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպմանն, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ իրեն թվացել է, թե հայ ներկայացուցիչները ձգտել են արտահայտվել ներքին դաշտի համար, ոչ թե Վենետիկի հանձնաժողովի. «Ասում են, թե ինչ-որ մեկը, ինձ թվում է Լատվիայի ներկայացուցիչը կլինի, այնպես է արտահայտվել, թե հարց տվողների մի մասը կարծում է, թե Վենետիկի հանձնաժողովը նախկինում պոլիտբյուրոյի դերն է կատարում: Ինձ վրա այդ ճնշող տպավորությունը եւս թողեց, հենց հարցերի շարադրանքը, այդ խոսքերը, ոչ միայն քաղաքական, այլեւ հասարակական կազմակերպությունները այդ գայթակղությանը չդիմացան, ուղղակի այդտեղ բոցավառ ճառ արտասանել, ցույց տալ, որ իրենք կան: Անհասկանալի է անգլերենով դիմելը Վենետիկի խմբի այն անդամներին, ում համար անգլերենը մայրենի լեզուն չէ»:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի պատասխաններին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ պատասխանները եղել են համարժեք: Նա համարում է ի սկզբանե հանձնաժողովի անդամները տվել են մի ուղղություն, որ չեն մտնելու ընտրական համակարգի, նախագահական ընտրության կարգի, խորհրդարանի ընտրության կարգի մեջ. «Ինչո՞ւ, որովհետեւ նույն տեքստերով սահմանադրություններ կան այլ պետություններում, իսկ պրակտիկան շատ մեծ տարբերություններ ունի: Այսինքն՝ իրենք շատ լավ, իրոք, հմուտ փորձագետներ են, շատ լավ գիտեն, որ մի նախադասություն, որ գրված է, նրա իրականացումից կախված է շատ ավելի բան, քան ստորակետից, քան անգամ իմ ասած ձեւակերպումներից մարդու իրավունքների մասին»:

Սակայն նրա մոտ կասկած է մնացել. «Արդյոք անգլերեն տեքստը ավելի է համապատասխանո՞ւմ եվրոպական կոնվենցիայի անգլերեն տեքստին, քան հայկական տեքստը: Որովհետեւ եթե իրենք ասում են՝ ամեն ինչը համընկնում է, ինձ մոտ կասկած կա. ես նայում եմ հայերեն տեքստը համեմատում եմ կոնվենցիայի հոդվածների հետ եւ տեսնում եմ, որ առնվազն շատ ձեւակերպումներ անփույթ են արած»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31