Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբեությամբ խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Օգոստոս 27,2015 12:37

Օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` խաբեությամբ խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և փաստաթղթեր կեղծելու գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Արտակ Մ.-ն, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստով վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված որոշումներն իր անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ է ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, թե ավտոմեքենան ոչ թե սեփականատերը, այլ ինքն է վարել, ապա այդ որոշումներով նախատեսված գումարները չի վճարել անվճարունակության պատճառով` պետությանը հասցնելով 2 մլն. 195 հազ. 500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի հետագա նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31