Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. Միասեռ ամուսնությունների հարցը մեկընդմիշտ փակված է. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 27,2015 12:25

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 -Հոդված 201-ով նախատեսվում է, որ սահմանադրության հոդվածները (բացի 201-ի 1-ին մասում ամրագրված մի քանի հոդվածների) կարող են փոփոխվել Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ: Սրանում վտանգ չե՞ք տեսնում. ԱԺ քաղաքական ուժերը, քաղաքական շահերով թելադրված, կարող են ցանկացած պահի փոփոխել երկրի մայր օրենքը: 

-Եթե վտանգ տեսնեինք, ապա այդպիսի կարգավորումներ չէինք առաջադրի: Սահմանադրության որոշ հոդվածների փոփոխությունը իրավաչափ է իրականացնել առավել ճկուն ընթացակարգերով, ինչի առնչությամբ իր անվերապահ բարձր գնահատականն է հնչեցրել նաեւ Վենետիկի հանձնաժողովը:

Ինձ համար ընդունելի չէ այն, որ բարձր քվորումի հենքով սահմանադրության որոշ հոդվածներում փոփոխություններ նախաձեռնելը կարող է որակվել իբրեւ «քաղաքական ուժերի ձեռքի խաղալիք», վերջին հաշվով, խորհրդարանը ժողովրդի քվեն ստացած օրինաստեղծ մարմին է, որի առաքելությունը հենց օրենքներ ընդունելն

-«Վենետիկցիները» մտահոգ են, որ նախագծի 34-րդ եւ 15-րդ հոդվածները կարող են արգելք հանդիսանալ միասեռ ամուսնությունների համար եւ մասնագիտական հանձնաժողովից ակնկալում են դրանց «սրբագրում»: Սակայն ակնհայտ է, որ սա դեմ է մեր արժեհամակարգին, մտածողությանը: Ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովի դիրքորոշումը, չէ՞ որ մենք շեշտում ենք, որ մեր արժեհամակարգին հարիր մայր օրենք ենք ստեղծելու:

-Այդ հարցը մեկընդմիշտ փակված է, մենք հստակ դիրքորոշում ենք ամրագրել նախագծում, ընդ որում՝ ինձ համար հասկանալի չէ այն գործիչների «խրոխտ» պահվածքը, որ իբր ամեն ինչ անելու են, որպեսզի մեր երկրում հանկարծ չթույլատրվեն միասեռ ամուսնությունները: Տպավորությունն այնպիսին է, կարծես նրանց հետեւողականության կարիքը խիստ զգացվում է:

Հարգելիներս, ինչ պետք է, արդեն արված է, եւ արված է միանգամայն ողջամիտ ու գիտականորեն հիմնավորված փաստարկներով: Մասնավորապես մեր հստակ դիրքորոշումն այն է, որ միասեռ ամուսնությունները ոչ միայն խաթարում են ազգային արժեհամակարգը, այլեւ համահունչ չեն երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային իրավական չափանիշներին: Միջազգային փորձագետները, նախ, պետք է փորձեն հիմնավորել, որ միասեռ ամուսնությունները չեն խաթարում հենց եվրոպական արժեհամակարգում առանցքային տեղ ունեցող երեխաների օրինական շահերը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31