Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի մոտ բարձրացրել է ԱԺ-ում թաղային հեղինակությունների հարցը

Օգոստոս 27,2015 12:16

«Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նկատվեց պատրաստակամություն՝ ընդունելու մեր առաջարկները, ավելին, մեր մի քանի առաջարկներ ընդունվեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին իր տպավորությունները կիսեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նա ասաց, որ հաջորդ շաբաթ նախագահի ներկայացուցիչները ՕԵԿ խմբակցությունում մասնագիտական քննարկում են անելու մանրամասների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի հետ ՕԵԿ անդամների հանդիպումը տեւել է բավականին երկար՝ 2 ժամից ավելի: ՕԵԿ-ը ՍԵրժ Սարգսյանին առաջարկել է, որ ընտրիչների ինստիտուտը վերացվի եւ նախագահին ընտրի Ազգային ժողովը:

Նշենք, որ նույն առաջարկով են հանդես եկել նաեւ նախագահի հետ հանդիպած մյուս խմբակցությունները:

ՕԵԿ-ը նաեւ նախագահին առաջարկել է, որ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետին անվստահություն հայտնելու քվեարկությունը ԱԺ-ում լինի փակ գաղտնի: Մեն ք ճշտեցինք՝ քվեարկությունը ուզում եք փակ լինի, որ ավելի անկե՞ղծ լինեն պատգամավորները՝ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Չէ, ոչ թե անկեղծ լինեն, այլ կարգն է այդպես: Եթե այդպես լինի, քաղաքացիներն էլ կարող են բաց քվեարկել: Սա փոքր դետալ է, բայց կարեւոր է»:

«Մենք առաջարկել ենք, որ ասենք, անհետաձգելի հարցերի, արտահերթ նիստ գումարվելու համար որոշումները կայացվեն ոչ թե մեկ քառորդով, այլ՝ խմբակցություններին վերապահենք այդ իրավունքները: Եթե ԱԺ դերակատարում ենք բարձրացնում, այդ իրավունքները վերապահենք նաեւ ԱԺ նախագահին, որ անհրաժեշտության դեպքում ինքը որոշի, ի վերջո քվորման խնդիր կա: Երկրորդ փուլի խնդիրը պետք է լուծվի, երբ է համարվելու երկրորդ փուլը կայացած»:

Թե ինչպես է արձագանքել նախագահն այս առաջարկներին, ըստ Հովհաննես Մարգարյանի՝ դրական է եղել. «Մենք 3 տասնյակից առաջարկներ ունեինք զուտ նախագծի հետ կապված, բայց սրանք հիմնական 5 առաջարկներն են, որոնք ներկայացրեցինք: Մեր առաջարկություններն ինքնանպատակ չեն: Մեր առաջարկների հիմքում դրված է, որ եթե գնում ենք խորհրդարանական մոդելի, պետք է խորհրդարանի դերակատարումը բարձրացնենք: Երկրորդը, որ մենք շեշտեցինք, այն է, որ խորհրդարանում պետք է լինեն քաղաքական գործիչներ, քաղաքական հեղինակություններ, այլ ոչ թե թաղային: Դրա լուծումը 100 տոկոս համամասնական ընտրակարգն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31