Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. Այնպես չէ, թե Վենետիկի հանձնաժողովն ասաց՝ սխալ է, չենք գնում առաջ. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 27,2015 12:11

«Հայոց աշխարհի» զրուցակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆՆ է

   -Վենետիկի հանձնաժողովի անդամները եկել են այն եզրահանգման, որ բազմաթիվ մտահոգությունների տեղիք տված 89-րդ հոդվածի 4-6-րդ կետերը, որոնցով կարգավորվում են ԱԺ կայուն մեծամասնության ձեւավորման հետ կապված հարցերը, լավ կլինի հանել սահմանադրական փոփոխությունների նախագծից։ ՀՀԿ-ն պատրա՞ստ է ընդառաջ գնալու այդ առաջարկությանը։ 

-Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական կազմակերպություն է, որը ոչ թե դրական կամ բացասական եզրակացություն է տալիս, «այո» կամ «ոչ» ասում, այլ հայտնում է իր տեսակետը, վերաբերմունքն այս կամ այն փաստաթղթի վերաբերյալ, ներկայացնում միջազգային փորձը։ Հանձնաժողովի անդամներն իրենք էլ ընդունում են, որ պետք է հաշվի առնել նաեւ տվյալ երկրի առանձնահատկությունները՝ ժողովրդի մենթալիտետը, հասարակական, քաղաքական իրավիճակը, եւ այլն, եւ այլն։

Այսինքն՝ այնպես չէ, թե Վենետիկի հանձնաժողովն ասաց՝ ամեն ինչ ճիշտ է, գնում ենք առաջ, ասաց՝ սխալ է, չենք գնում առաջ. հանձնաժողովի եզրակացությունը զուտ խորհրդատվական բնույթ ունի, կարող է հաշվի առնվել, կարող է հաշվի չառնվել, կարող է ընդունվել, կարող է չընդունվել։

Ինչ վերաբերում է 89-րդ հոդվածին՝ կայուն մեծամասնություն, ընտրությունների երկրորդ փուլ եւ այլն, բազմիցս ասել եմ՝ ընտրական գործընթացի հետ կապված հարցերը կարգավորվում են Ընտրական օրենսգրքով։

Սահմանադրական փոփոխությունների նախագծում ընդամենը նշել ենք ընտրական նոր համակարգի հիմնական պարամետրերը՝ հաստատագրել, որ անցնում ենք 100 տոկոս համամասնական ընտրակարգի, որը պետք է ապահովի կայուն մեծամասնություն, որպես երկրում կայունության պահպանման պարտադիր ատրիբուտ, եւ սահմանել ենք կայուն մեծամասնության ձեւավորման ընթացակարգը՝ խիստ ընդհանուր գծերով։

Մնացածը թողնված է Ընտրական օրենսգրքի կարգավորմանը, որը կքննարկվի եւ կընդունվի արդեն սահմանադրական հանրաքվեից հետո։ Իսկ Ընտրական օրենսգիրքը սահմանադրության նախագիծ չէ՝ օրենք է, որի մշակմանը, բնականաբար, կմասնակցեն խորհրդարանական բոլոր խմբակցությունները, բոլոր պատգամավորները, եւ կընդունվեն այն մոտեցումները, որոնք կհաղթեն։ Հիմա բերել եւ այդ խնդիրը դարձնել մատի փաթաթան, կարծում եմ, մի փոքր արհեստական է։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31