Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո»-ի հաճախորդը. «Չորրորդ իշխանություն»

Օգոստոս 27,2015 11:52

Ապշել կարելի է՝ արմատական ընդդիմադիրի դիրքերից հանդես եկող տիկինը որոշել է «ոչ»-ի փոխարեն «այո»-ի «ցրցամ տալ» այն դեպքում, երբ իրեն պատգամավոր դարձրած քաղաքական ուժը ոչ միայն «ոչ» է քարոզելու, այլ նաեւ ի սկզբանե մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանղիպել-քննարկելու առաջարկները։ Բայց զարմանքն անմիջապես այլ զգացմունքի է վերածվում, երբ կարդում ես երկրորդ տեղեկությունը՝ կապված Լյուդմիլա Սարգսյանի հետ։

Երեկ կայքերից «Asekose.am»-ը՝ «ՀՀԿ-ականների խոստումների դիմաց Լյուդմիլա Սարգսյանը համաձայնել է «Այո» ասել» վերնագրի ներքո տեղեկացրել է. «Մեր տեղեկություններով՝ վերջին ամիսներին հանրապետականները մեծ աշխատանք են տարել ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին ՀԱԿ խմբակցությունից «տանելու» ուղղությամբ՝ փորձելով դրանով պառակտել Կոնգրեսը։ Հանրապետականներին վերջապես հաջողվել է շահագրգռել տիկին Սարգսյանին՝ աջակցության առաջարկներով։

Մեր տեղեկությունների համաձայն՝ հանրապետականների խոստումների դիմաց Լյուդմիլա Սարգսյանը համաձայնել է «Այո» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին, ինչին էլ առաջիկայում հասարակությունն ականատես կլինի»։

Համադրելով վերոնշյալ երկու հրապարակումները՝ Լյուդմիլա Սարգսյանի վարքագծային փոխակերպումները հասկանալի են դառնում։ Հասկանալի ոչ թե բարոյականության եւ առողջ տրամաբանության, այլ հայկական քաղաքական դաշտում օրումեջ հանդիպող ճամբարափոխության փաստերի շրջանակներում։ Տիկին Լյուդային այսքանրց հետո մնում է վայր դնել ՀԱԿ-ի միջոցով ձեռք բերած մանդատը եւ միանալ Սերժ Սարգսյանի՝ «այո»-ի քարոզչական թիմին։ Գուցե այդժամ նա կարողանա որոշակիորեն առանձնանալ դավաճանների այն շքախմբից, որոնք ոչ վաղ անցյալում «Սերժիկ հեռացիր» էին գոռում, իսկ այսօր արդեն իրենց բարեկեցության միակ հույսը կապում են Սերժ Սարգսյանի անձի հետ։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31