Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական “CRONIMET” ընկերությունն ու Քաջարանի հանքավայրի կասկածելի վտանգները  «Բեռլիներ ցայտունգ» պարբերականի էջերում. ՀԲՃ

Օգոստոս 27,2015 11:50

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը թարգմանաբար ներկայացնում է գերմանական «Բեռլիներ ցայտունգ» (Berliner Zeitung) հանրահայտ պարբերականի այս տարվա 189-րդ համարում զետեղված լայնածավալ անդրադարձը՝ Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի, գերմանական Քրոնիմետ ընկերության և հայաստանյան հանքարդյունահանման առանձնահատկությունների մասին։ Հետազոտությունը կատարվել է «Ռոբերտ Բոշ Սթիֆթունգ» (Robert-Bosch-Stiftung) հիմնադրամի կողմից՝  “Reporters in the Field” ծրագրի շրջանակներում: Հոդվածի հեղինակներն են Քրիստիան Սիփմենը և Տիգրան Պետրոսյանը։ Գերմաներենից թարգմանեց՝ Լիանա Վարդանյանը։

Պղնձի հետքը

«Լավ պատմության համար կային բոլոր հիմքերը։ Կար չկար մի փոքրիկ երկիր՝ Կովկասյան հանրապետություն Հայաստան, որն ապրում էր նաև հանքային պաշարներով։ Կար նաև մի մեծ գերմանական ընկերություն՝ Քրոնիմետ, որն այդ երկրում արտադրություն ունի։ Արդյունահանում է երկու շատ անհրաժեշտ մետաղ, որոնց կարիքն ունի համաշխարհային հասարակությունը՝ մոլիբդեն և պղինձ։ Այստեղ իսկ առաջանում է կասկած, արդյո՞ք այդ արդյունահանումն անվտանգ է։ Լեռնային աշխատանքները ոմանց համար հարստացման ու եկամտի աղբյուր են, ոմանց համար աշխատանքի, իսկ ոմանց համար էլ հիվանդության աղբյուր, իսկ բնությունն անհետ ու անվերադարձ կորում է այդ աշխատանքների արդյունքում։ Բնության մասին անհանգստացած բնապահպանները, ում հետ մենք նամակագրության մեջ էինք տևական ժամանակ,  բողոքեցին մեզ ստեղծված իրադրությունից։

Ակտիվիստները կապիտալիստների դեմ, բնապահպանը բնությունը ոչնչացնողների դեմ, լավը վատի դեմ անսպառ պայքար, որը ցույց է տալիս խոշոր ազդեցությունը փոքր մասշտաբներում, և այդ  հետաքրքրութունը մեզ տարավ Հայաստան։ Արդյունքում մենք ժամանում ենք մի բոլորովին այլ տեղ, քան մենք պատկերացնում էինք։ Այստեղից սկսվում է կասկածներով լի մի պատմություն։ Պարտություն այն մասին, թե ինչ է կատարվում մի հասարակությունում, որտեղ չկա հավատ, յուրաքանչյուրը լի են կասկածներով, որ դիմացինը ստում է, ինչի հետևանքով էլ երկիրը ձախողվում է։ Սա հատուկ է հետխորհրդային տարածաշրջանի բոլոր երկրներին, ինչը տարօրինակ է օտարերկրացիների համար։ Այս անվստահության մթնոլորտը զգալի էր նաև պղնձի հետքերի որոնման ժամանակ։ Հայերը սիրով են նշում, որ իրենց երկիրը քարերի երկիր է։ Դա իրականությունն է, քանզի քարերը իրականում  շատ են, որոնք իրենց մեջ ընդգրկում են նաև թանկարժեք քարեր, որ չեք գտնի այլ վայրերում։ Այս երկրում կարևոր է լեռնային արդյունաբերությունը տնտեսական ոլորտում։ Մեզ ուշադրությունը սևեռված էր Քաջարանի հանքավայրի վրա, որը գտնվում է երկրի հարավային մասում, որը երկրի ամենամեծ հատվածն է նաև։ Այնուամենայնիվ մենք մեր որոնումները սկսեցինք Երևանից՝  Հայաստանի մայրաքաղաքից, որը Քաջարանից հեռու է մոտ 300 կմ։ Երևանում է աշխատում Լևոն Գալստյանը՝ էներգիայով լի մի մարդ, ում գրասենյակը գտնվում է բնակելի շենքի երկրորդ հարկում։ Գրասենյակում պատին փակցված էր մի նկար, որտեղ ցուցադրված էր խողովակից հոսող հեղուկ թափոնը, որ լցվում է պոչամբարի մեջ, որի շուրջն արածում են անասունները։ Գալստյանը Հայաստանում բնապահպանության պիոներներից է։ Նա ոչ մի վայրկյան չէր կասկածում, որ այդ նկարում խողովակով հոսող ջուրը թունավոր հեղուկ է, և որ այն սպառնում է շրջակա բնությանը, կենդանիներին ու մարդկանց։ Ահա այսպես էր Լևոնը մեզ ներկայացնում իրականությունը։ Նա ցուցադրեց մեզ  նամակագրությամբ լի դարակը, որ վարել է տեղական ինքնակառավարման մարմինների և պետական այլ ատյանների հետ, որոնք մշտապես տալիս են խուսափողական պատասխաններ Լևոնի բարձրացրած հարցրերին։  Նույնը վերաբերվում է նաև հանքավայրերի ղեկավարներին, ովքեր շատ ժամանակ նույնիսկ չեն էլ պատասխանում։ Այս ամբողջը Գալստյանը հավաքում  և կոկիկ պահում է իր արխիվում։ Ամեն դեպքում դա ձախողված արխիվ էր, որը չէր պարունակում մանրամասներ հանքավայրերի գործունեության մասին։ Լևոնի եզրակացությունն այս առումով այն է, որ այսպիսի անպատասխանատվությունը վտանգավոր է հասարակության համար։

Cronimet-2

Բնապահպանական վտանգավոր գործունեության մասին միայն Լևոնը չէ, որ բարձրաձայնում էր։ Բնապահպան ակտիվիստուհիներից մեկը հավաքում էր Քաջարանի բնակիչների կարծիքները և անանուն հրապարկում համացանցում։ Նրա հրապարակումներից մեկը վերնագրված էր «Ազդանշան Քաջարանից»։ Այս հրապարակման մեջ տեղի բնակիչը պատմում է, որ գյուղը լի է փոշով, ինչի պատճառով երեխաների մոտ առողջական խնդիրներ են առաջանում և ստիպված են լինում հաճախ դիմել բժիշկներին։ Չնչին վարձատրությամբ ապրող մարդիկ մեծ խնդիր ունեն բժշկական ծախսերը հոգալու համար։  Մեկ այլ ակտիվիստ, ով Շվեդիայում տնտեսագիտություն է ուսումնասիրել, համարում է, որ այս գործունեությունը «երկրի ամբողջական շահագործում է»։ Նրա կարծիքով հանքավայրում աշխատելու փոխարեն, բնակիչները կարող են գումար վաստակել մեղրագործությամբ և տուրիզմով զբաղվելու արդյունքում, ինչը նա փորձում է բացատրել տեղաբնակներին։

Հրանտ Բագրատյանը, ով բնապահպան չէ, խոսում է այս գործարքի մասին բացասական շեշտադրությամբ։ Նա այն տնտեսագետն է, ով Հայաստանի անկախությունից հետո 3 տարի զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը և հպարտ է, որ իրեն անվանում են «սեփականաշնորհման հայր»։ Նա ասում է, որ երբեք չէր վաճառի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Քաջարանի հանքավայրը։ Նա ասում էր, որ դա իրենց համար «արծաթյա սպասք էր»։

2004 թվականին այս պետական ձեռնարկությունը անցավ Քրոնիմետին՝ մի ընտանեկան ընկերության, որը փոքր առևտրական գործարքներից աճել ու վերածվել է համաշխարհային միլիարդանոց կորպորացիայի։ Ձեռնարկությունը գնել են 132 միլիոն ԱՄՆ դոլարով, որը շատերին թվում է քիչ գումար։ Բագրատյանը հայկական ԶԼՄ-ների հետ զրույցների ժամանակ հարց է տալիս, արդյո՞ք սա է սեփականաշնորհման ճանապարհը։ Այս հարցը նա ուղղում էր գործող նախագահներին։ Հայաստանում շատ է զգացվում կոռուպցիան։ Թրանսփերանսի Ինթերնեշնլը այս երկիրը դասում է իր ինդեքսի 94-րդ տեղում։

Այն ամենը ինչ մենք լսեցինք և տեսանք Հայաստանում մեզ դեպրեսիայի մեջ գցեց։ Գերմանական հանքարդյունաբերական մի ընկերությունը կողոպտում է մի աղքատ երկիր և վնասում դրա բնակչությանն ու շրջակա միջավայրը։ Այսպիսի ապստամբ տրամադրություններով էլ ուղևորվեցինք դեպի Քաջարան։

Ճանապարհը ավելի տպավորիչ է դառնում լեռնային քամիներով, երբ դրանք բարձրանում են հսկա լեռները, տարածվում հմայիչ գետերի վրայով, ապա նետվում ներքև, որպեսզի կրկնին մագլցեն դեպի վեր։ Մեկ անվախ վարորդի ուղեկցությամբ այդ ճանապարհը տևում է հինգ ժամ։

Ինչպես մեզ զգուշացրել էին մայրաքաղաքում, Քաջարանում մարդիկ վախենում էին խոսել, ինչը շատ նկատելի էր։ Մեր վարորդը՝ վալերի Սարգսյանը, 54 տարեկան մի մարդ, քաջատեղյակ էր և մեզ ուղեկցելու էր Քաջարան, նույնիսկ եթե մենք խնդիրներ ունենայինք տեղի ուժեղների հետ։ Ճանապարհին Սարգսյանը մեզ մի անեկդոտ պատմեց. «Չերնոբիլի մի աղտոտված տարածքում, նստած են մի խումբ  տղաներ բացօթյա սեղանի շուրջ։ Նրանք ուտում են մոտակա այգու բանջարեղենը և խմում մոտակա գետի ջուրը։ Ի՞նչ եք անում դուք, չգիտե՞ք, որ այստեղ ամեն ինչ վարակված է, հարցնում են նրանց։ Մեզ բան չի պատահի, մենք Քաջարանից ենք, պատասխանում են տղաները»։

Սարգսյանն ասում է, որ նման հումորներ հաճույքով են պատմում Քաջարանի բնակիչները։ Նա վարում էր մեքենան դեպի Քաջարան գյուղը։ Ճանապարհը ցեխոտ և ձնածածկ էր, որի դիմացի թեք լանջին անընդհատ աշխատում էին դեղին մեծ բեռնատարները՝ ոչ մի վայրկյան կանգ չառնելով։ Նրանց ձայնը լսելի էր ձորից այն կողմ, որտեղ հենց գտնվում էր հանքավայրը, ինչը մեզ բերել էր այստեղ։

Քաջարան գյուղը ունի մոտ 200 բնակիչ, ովքեր ապրում են փայտե հասարակ տներում, որոնք առաջին հայացքից լքված են թվում։ Առաջին բնակիչն, ում մենք հանդիպեցինք, կաշվե գլխարկով մի տղամարդ էր՝ փոքրիկ երեխայի հետ։ Նա սկզբում վախենում էր, բայց հետո պատմեց, մի քանի բառով, որ անունը Վրեժ է և տեղափոխվել է այստեղ 8 տարի առաջ մեկ այլ բնակավայրից։ Իր աշխատանքով պահում է իր կնոջը, երեխաներին և քրոջը։ Իհարկե տեղյակ է, որ վտանգավոր աշխատանք է, բայց ինչ կարող է անել, եթե անհրաժեշտ է նախ կերակրել ընտանիքին, հետո միայն մտածել առողջության մասին։

Հաջորդ բնակիչը Հովնան Իսրայելյանն էր։ Նա մեզ միանգամից հրավիրեց իր տուն, որտեղ կինը հյուրասիրեց իր պատրաստած տոլման։ 73 տարեկան մարդը մեզ ցույց տվեց իր սև և սպիտակ հին նկարները, երբ աշխատել է Մոսկվայում։ Նա մտահոգված չէր առողջության կամ բնապահպանական խնդիրներով, այլ կարծում էր, որ նախկինում կոմբինատի եկամուտը ուղղվում էր ճանապարհների ու դպրոցների շինարարությանը, իսկ հիմա ոչ մի խնդիր այս կոմբինատը չի լուծում։

Գյուղապետի անունն էր Ռաֆիկ Աթայան։ Նա այն գյուղացիներից էր, ում եկամուտը կախված չէր այս հանքավայրից։ Նա ավելի կոնկրետ խոսեց, որ պատճառներ ունի վիրավորվելու հանքավայրի ղեկավարներից, քանի որ պետք է պաշտպանի իր գյուղացիներին այնպես, ինչպես զինվորն է հայրենիքը պաշտպանում։ Նա անհանգստանում է, որ գյուղում ամեն մի ընտանիքում կա առնվազն մեկ հիվանդ։ Հաճախակի են դարձել սրտի ինֆարկտը, թոքային հիվանդությունները, որով տառապում են հանքավայրի աշխատողները, կանայք ունեն գինեկոլոգիական խնդիրներ։ Այն հարցին, թե կարող ենք որևէ հիվանդի հետ հանդիպել, նա պատասխանեց. «ոչ, հասկացեք, նրանք բոլորը վախենում են և չեն ցանկանում խոսել այդ մասին»։

Չնայած, որ մենք գտնվում էինք հենց հանքավայրում, մեր որոնումը շատ քիչ հաջողություն ուներ։ Այն ինչ մենք գիտելիք, միայն այլոց պատմածներն էին, ինչ շփոթեցնող էր և կասկածների տեղիք էր տալիս։ Հույս ունեինք, որ մեր այցը հանք կցրեր մեր կասկածները։

Մեզ դիմավորեց հանքի երիտասարդ PR մենեջերը մի շենքի 3-րդ հարկում, որը Քաջարանից 2 կմ հեռավորության վրա էր։ Ողջունի խոսքում վերջինս շեշտեց, որ եթե մեր այցը 3 ամիս առաջ լիներ, ապա այս հանդիպումը տեղի չէր ունենա։ Նա վերջերս է ընդունվել աշխատանքի և նստում է հանքի տնօրենի գրասենյակում։ Ըստ բնապահպանների մենք պետք է հանդիպեինք անբարեխիղճ ղեկավարների։ Նեյլ Սթիվենսոնը ավստրալիացի է, սակայն նրա գրասեղանը զարդարում է հայկական դրոշը։ Նրա կողքին նստած էր ավագ մենեջեր Մհեր Պոլսկովը՝ մի գիրուկ մարդ, ում դաստակին փայլում էր թանկարժեք թվացող ժամացույցը։ Սա գրեթե միակ ապացույցն էր անբարեխղճության մասին խոսակցությունների շրջանակում։ Ի տարբերություն Սթիվենսոնի, Պոլսկովը այստեղ վաղուց է աշխատում։ Երկուսն էլ ունեին սիրված մի բառ՝ փոփոխություն։

Ըստ Սթիվենսոնի, անցյալ տարի Քրոնիմետը եկել է այն եզրակացության, որ հանքավայրը չի համապատասխանում համաշխարհային ընկերությունների մակարդակին և, որ կազմակերպության վերևներում անհրաժեշտ է մշակութային փոփոխություն։ «Ես ընդունվել եմ այստեղ, որ ձեռնարկեմ այս փոփոխությունը -ասաց նա, – նոր մարդիկ ենք բերել, և մեր բիզնեսը բոլորովին այլ կերպ ենք իրականացնում»։

Արևմտյան գործակալություններից մեկը ստուգել է ընկերության համապատասխանությունը միջազգային չափանիշներին և ձևակերպել է համաշխարհային բանկի պահանջներին համապատասխան։ «Ցավոք կային բազմաթիվ թերություններ», ասաց Սթիվենսոնը։ Այժմ նա աշխատում է շտկել դրանք։ Նրա գրասեղանի վրա դրված էին հաշվետվություններ շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքային անվտանգության, տեղեկատվական քաղաքականության մասին։ Այն հիմնականում ընդգրկում է գրավոր ուղեցույց վարքագծի կարգ ու կանոնի մասին՝ տուժածներին ավելի լավ տեղեկացնելու համար․ թղթային աշխատանք, ուրիշ ոչ մի լուրջ բան։ Կարգ ու կանոն ամեն դեպքում պահպանվում է։ Մի երկրում, որտեղ ներդնողները գովազդվում են որպես հանքարդյունաբերության բարեկամ և ըստ այդմ էլ կազմվում են օրենքները, դա այնքան էլ ուշագրավ չէ։

Պոլոսկովը խոսում էր երկարաժամկետ ռազմավարության մասին, որը վարում է Քրոնիմետը Հայաստանում։ 500 մլն ԱՄՆ դոլար է ներդրվել և այժմ էլ բարձրացվում են աշխատավարձերը։ 3000 աշխատողներից յուրաքանչյուրը ստանում է առնվազն 500 եվրո աշխատավարձ այն դեպքում, երբ Հայաստանում միջին աշխատավարձը 200 Եվրո է կազմում։ Այս հանքը տարիներ շարունակ եղել է Հայաստանի խոշորագույն հարկատունեի ցանկում։ Իհարկե, յուրաքանչյուր հանքարդյունաբերություն շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունի։ Մեծ փոս փորելու անհրաժեշտություն կա, բայց բնապահպանները դեմ են դրան։ Նրանց կարծիքով ջրի մեջ սնդիկ կա։ Մենք հազարավոր նմուշներ ենք ուղարկել Գերմանիա, և ոչ մի սնդիկի պարունակություն չի հայտնաբերվել ջրի մեջ։ Նույնիսկ հանքի տարածքում սնդիկ չկա։ Ուղղակի բիզնեսը ճշգրիտ չի կատարվում։

Կոռուպցիոն ռիսկերի մասին հարցադրմանը Պոլսկովը կարողացավ պատասխանել գերմաներենով։ Նա ասաց, որ որևէ պետական աշխատակից ոչ ներկայում և ոչ էլ անցյալում ներգրավված չի եղել այս արդյունաբերության բաժնետերերի ցուցակում։ Կարող եք հաշվել հանքի գնման գինը մեկ անգամ ևս։ Հանքը մեկ տարում արտադրում էր 8 մլն տոննա այն ժամանակ։ Վերցրեք գինը, հանեք ժայռի մետաղյա հանածոն, ինքներդ որոշեք, թե ինչքան մետաղ պետք է արտադրվի, դրանից էլ կարող եք հաշվել եկամուտը։ Արդյունքում էլ կարող եք որոշել, թե ինչ ներդրում կարող էիք կատարել այստեղ։ Մեղադրանքները Քրոնիմետի հետ կապ չունեն։ Նրանք պետք է հավանաբար հարցերն ուղղեն իրենց երկրին։ Այս ամենը պարզապես ասեկոսեների արդյունք է։ Սա մեր կողմից չի որոշվում, այլ բխում է երկրի ընդհանուր վիճակից։ Օրինակ քաղաքական գործիչներից մեկը պնդում է, որ Քրոնիմետը ոչ մի կերպ գոյություն չունի։ Այդ գործիչը պնդում է, որ Ֆրանկֆուրտի օդանավակայանում է հարցում արել Քրոնիմետի մասին, որտեղ ոչ ոք լսած չի եղել այս անունը։ Սա արտառոց մի պատմություն էր, որը Երևանում ևս պատմում էին։ Պոլոսկովն ասաց, որ իրենք ձգտում են աշխատել հնարավորինս բաց և թափանցիկ։ Սկսել են երկխոսել տուժողների հետ։

Ինչ վերաբերվում է գյուղապետի մտահոգությանը, թե իր տարածքը կարող է կուլ գնալ հանքին, ապա Պոլոսկովը հակադարձեց, թե սա շատ ցավալի սխալ հաղորդակցություն է, և այն պատճառներից մեկն է, որ մենք այստեղ փոխում ենք կառավարումը։ Սեփականատերերը արգելել են ներկայումս աշխատել այդ ուղղությամբ։ Եթ ապագայում երբևէ մտածենք ընդլայնել հանքի տարածքները, ապա այն կանենք միայն ու միայն Համաշխարհային Բանկի առաջադրած պահանջներին և չափանիշներին համապատասխան։ Առայժմ մենք պետք է խոսենք տուժողների հետ և փորձենք գտնել այնպիսի լուծում, որ կընդունվի բոլորի կողմից։ Եթե միայն դա մեզ հաջողվի, ապա մենք կշարունակենք այդ ուղղությամբ։

Այս պատասխանը ՈՉ չէր, և գյուղապետ Ռաֆիկ Աթայանը կասկածում է, որ այնուամենայնիվ իր տարածքը հանգիստ ու դանդաղ մեռնելու է իր աչքի առաջ, որից հետո առանց դիմադրության կմաքրեն այն։ Այլևս շատ հեռու չէ այդ պահը, քանզի մենք տեսնում էինք անմարդաբնակ ու լքված տներ։ Բայց այսպիսի իրավիճակներ հաճախ են պատահում հանքարդյունաբերական մարզերում։ Այսպիսով մենք բացահատեցինք, որ Սթիվենսոնը և Պոլոսկովը հասել են զգալի հաջողությունների իրենց հմայքի պատճառով։

Հաջորդ առավոտյան Նեյլ Սթիվենսոնի տրամադրած տրանսպորտային միջոցը մեզ բերեց հանքարդյունաբերական փոսի մեջ։ Մոտ մեկ կլիոմետր սար բարձրանալուց հետո մենք կանգ առանք փոսի եզրին։ Այն բեռնատարները, որոնց ձայնը մենք լսել էինք ձորի մյուս կողմում, այժմ արդեն մռնչում էին մեզ վրա։ Դրանք չարչարվում էին, որպեսզի էլ ավելի խորացնեն հանքը, սակայն մեզ ավելի խորք գնալ չէր թույլատրվում։ Ինչպես բացատրեցին մեզ՝ մեր իսկ անվտանգության պատճառով։ Այս կազմակերպությունը փորել էր խորը փոս և դեռ ավելի էր խորացնում այն։ Այս տարի պետք է դեռ մինչև 20 մլն տոննա այստեղից արդյունահանել, իսկ ապագայում էլ ավելի շատ։ Իսկ այս պատկերը ամբողջացնում էր սարի լանջի ձյունը կապույտ երկնքի տակ։ Ուղեկցողներից մեկը արգելեց նկարել։ Նա իրեն ամեն կերպ դուրս էր պահում լուսանկարչական ապարատի օբյեկտիվից՝ «անվտանգության պատճառներով»․ – «Մարդ պետք է հասկանա, որ Ադրբեջանը շատ մոտ է, թշնամիների սահմանին ենք»։

Իհարկե, այսպիսի հսկայական փոսի պատկերը, որ մարդ փորում է և պայթեցնում, ոչինչ է հանքի օպերատորի համակրանքի դիմաց։ Մեզ արդեն պարզ դառցավ, որ այս մարդիկ հեշտությամբ ձեռք էին բերել հասարակության հետ աշխատելու արվեստը, որի արդյունքում էլ մենք չկարողացանք տեսնել Մհեր Պոլոսկովին և Նեյլ Սթիվենսոնին որպես չարագործներ, ինչպես մեզ ներկայացրել էին բնության սիրահար պաշտպանները։ Դա դեռևս մենք պետք է պարզեինք։ Մի վերջին փորձ ևս ձգտեցինք կատարել այդ պատճառով, քանի որ լավ էինք մտապահել Լևոն Գալստյանի գրասենյակի պատի այն պատկերը։ Դա այն վայրն էր, ուր թափվում էր հանքից դուրս եկած աղբը։ Մոտ 30 կմ Հանքավայրից հեռու ջուրը փայլում էր ճանապարհի ներքևում, որ շատ գեղեցիկ փիրուզագույն տեսք ունի, սակայն իրականում կեղտոտ լիճ է։ Այստեղ են կուտակվում այն ավելորդ նյութերը, որոնք առաջանում են հանքաքարը մեխանիկական եղանակով ժայռից փոքր մասնիկների վերածելու և վերամշակելու պրոցեսում։ Այդ ավելորդ նյութերը կայուն հոսքով թափվում են լճի մեջ՝ հանքից դուրս եկող թունելներով և կապուղիներով։ Ամեն տարի մեծանում է այս ջրի տարածքը՝ ընդգրկելով և ծածկելով կից հողատարածքները։ Այս հողատարածքները գյուղացիների այգիներն են և դաշտերը։ Հարցը այն է, թե որքան է աղտոտված այդ ջուրը։

Շշշշ-ոչինչ չասեք-շշնջացին տարածաշրջանի հիվանդանոցի բժիշկները։ Նրանց պետը ևս ոչ մի բան չասաց այն մասին, թե որքան է այդ ջրի վտանգավորությունը, չնայած նրա հետ վարած մեր երկարատև զրույցին։ Համապատասխան նախարարությունից ևս մենք ոչ մի տեղեկություն չկարողացանք ստանալ այդ մասին։ Բայց Արծվանիկի բնակիչները, սա այն գյուղն է, որը գտնվում է կեղտալճի տարածքում, պատմեցին մեզ այդ տարածքի վտանգավոր ճառագայթման, թունավոր գոլորշիների և բազմաթիվ հիվանդությունների մասին։

Արծվանիկում կարող եք հանդիպել այդպիսի մարդկանց իրականում։ Անահիտ զաքարյան, 64 տարեկան բարի կին, ծիծաղեց, երբ հարցեր տվեցինք։ Նա վերջերս էր հաղթահարել քաղցկեղը, ապրում է միայնակ, ճանապարհի վերևի մի փոքրիկ ֆերմայում։ Նրա տան պատշգամբից կարելի էր տեսնել ցեխալիճը ձորի մեջ՝ շրջապատված ծուռ ու մուռ պտղատու ծառերով։ Տարիներ առաջ, երբ Անահիտը դեռ երիտասարդ էր իսկ լճակն էլ փոքր էր, ծառերը առատ բերք էին պարգևում, բայց հիմա չեն ուզում բերք տալ․խնձորները պարզապես սև են և չորանում ընկնում են ծառից, դեղձերը ընդհանրապես չեն աճում։ Նա ասում էր, թե մշտապես ինքն իրեն հարց է տալիս, թե ի՞նչու է այս ամենը այսպես, ներառյալ իր հիվանդությունը։ Այս կինը սնվում է իր այգու բերքից ամեն դեպքում, և ուտում այն, ինչ ուտելի է, բացի այն ոչխարների մսից, որոնք արածում էին ցեխալճի տարածքում և խմում այդ լճի ջուրը։ Անահիտ Զաքարյանը չէր կարող այլ ապրելակերպ իրեն թույլ տալ։

Նշանակում է, մենք պետք է հասնեինք ջրի մոտ և իջանք բլուրից դեպի ձոր։ Ճանապարհին հանդիպեցինք Բորիկ Գևորգյանին։ Նա գալիս էր դաշտային աշխատանքներից, ոտքերին ռետինե ճտքակոշիկներով, մանգաղը ձեռքին։ Նրա խնամած թթի ծառերի և լճի միջև 600 մետր էր տարածությունը։ Շատ այգիներ արդեն իսկ մնացել էին լճի հատակին; Փոխհատուցումներ ի հարկե խոստացվել են, բայց երբեք չեն ստացել հողազուրկները։ Գևորգյանը մեզ պատմեց ջրի գարշահոտի մասին, որ հաճախ էր քամին դեպի գյուղ բերում։ Նախկինում 61 ամյա այս մարդը ոտքով գյուղից գյուղ էր գնում և հեռախոսներ նորոգում։ Միայն մեզ մոտ Արծվանիկում նրա արյան ճնշումը բարձր է, դա պետք է, որ ջրի հետ կապ ունենա, դժգոհեց Գևորգյանը։

Որքան մենք մոտենում էինք ջրին, այնքան մի անհերքելի փաստ մեզ համար պարզ էր դառնում՝ քիմիական նյութերի հոտը սրվում էր օդում։ Երբ հասանք ջրին, թվաց թե մի հսկայական սոսինձի ավազանի մոտ էինք։ Ջուրը այդ սոսնձանման մասնիկներից կաթնային երանգ էր ստացել։ Ջրի կողքերին սուզված ծառեր և թփեր էին։ Անմիջապես ափին գտանք ոչխարի կմախք։ Սա մի պարզ պատկեր էր, որը բացահայտում էր հանքավայրի մենեջերի ստախոս լինելը։ Այս մտքով էլ մենք ջրից նմուշ վերցրեցինք։ Արդեն Բեռլինում ևս մենք զգացինք այդ նույն սոսնձի հոտը հենց բացեցինք նմուշի անոթի կափարիչը։ Նմուշը հանձնեցինք լաբորատորիա, մի քանի օրվա ընթացքում ստացանք արդյունքները։ Այդ ցեխաջրի բաղադրությունը բացարձակապես հակադրվում էր գերմանական խմելու ջրի չափանիշներին, լաբորատորիայի ղեկավարը ոչ մի կասկած չուներ, որ այն թունավոր է»։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31