Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքական կո՞ղմն է գետը նետել գլխատված ոչխարներին. «Ժողովուրդ»

Օգոստոս 27,2015 11:43

ՀՀ Արագածոտնի եւ Շիրակի մարզերի Արագածավան եւ Անիպեմզա գյուղերի բնակիչներն արդեն մի քանի օր է, ինչ անհանգստացած են։ Նշված գյուղերի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ մոտ օրերս իրենք Ախուրյան գետում նկատել են մեծ քանակությամբ գլխատված ոչխարների։ Նրանք կասկածներ ունեն, որ թուրքական կողմից են գլխատված ոչխարները նետվել գետը։

ՀՀ Արագածոտնի եւ Շիրակի մարզերի Արագածավան եւ Անիպեմզա (այս համայնքները հարեւան են) գյուղերի բնակիչները մտահոգված են. կարծում են, որ Ախուրյան գետի ջուրը, որից իրենք ոռոգման նպատակով են միայն օգտվում, թունավորված կլինի։ Ինչի համար էլ մեծ աղմուկ են բարձրացրել։ Սակայն այս պատմության հետագա մանրամասների մասին տեղեկություն այդպես էլ բնակիչներին չի հաղորդվել։ Եւ անտեղյակ բնակիչները ստիպված դիմել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն։ Նրանց պատմելով՝ գործին խառնվել է նաեւ ազգային անվտանգության ծառայությունը, որովհետեւ դեպքի մասին ահազանգողները նշել են, որ ոչխարները գետ է նետել թուրքական կողմը։ Բացի այս՝ անհրաժեշտ ստուգումներ է իրականացրել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղը։

Սակայն բնակիչները նշված կառույցների կողմից տրված «հանգստացնող» պատասխաններից ավելի են զայրացած եւ համոզված են, որ սա կկրկնվի։ «Մենք շատ վախեցած ենք, որովհետեւ մտածում ենք, որ այդ ջուրը հիմա վարակված է, չէ որ դրանով ենք մենք ոռոգում մեր այգիները»,- անհանգստացած նշեցին Անիպեմզայի բնակիչները։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31