Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարկ չեն համարել ներկայացնել գործընթացի ձախողման պատճառները եւ իրենց հետագա քայլերը. «Ժողովուրդ»

Օգոստոս 27,2015 11:12

Մի քանի օրից՝օգոստոսի 31-ին, կլրանա հայ–թուրքական արձանագրությունների հրապարակման վեցերորդ տարելիցը։ Ձախողված այս գործընթացի մեկնարկին ՀՀԿ-ականները ոգեւորված հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանը վարում է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն, եւ շուտով Հայաստանի քաղաքացիները կզգան դրա արդյունքները։ Այս հարցում ՀՀԿ-ականները չէին սխալվում. Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության արդյունքներն իրոք որ ՀՀ քաղաքացիները շատ շուտով զգացին, սակայն, ցավոք, դրանք բացառապես բացասական եւ Հայաստանի պետական ու ազգային շահերին սպառնացող արդյունքներ էին։ Այսօր՝ այդ ամենից 6 տարի անց, արդեն իսկ բոլորի համար էլ հստակ է, որ հայ-թուրքական գործընթացը ի սկզբանե իրագործման ոչ մի շանս չուներ, եւ միայն կարճատես քաղաքական գործիչը կարող էր հավատալ, որ հնարավոր է հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ երրորդ երկրների ճնշման արդյունքում։

Սակայն մինչ օրս իշխանությունները որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն ներկայացրել հանրությանը, չեն պարզաբանել, թե ինչու այդպես ստացվեց։ Այս եւ այլ ծրագրերի ձախողումից առավել վտանգավոր է հենց այս վարքագիծը, այն, որ իշխանությունները երբեք հաշվետու չեն հանրությանը։ Օրինակ՝ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա գոնե ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը մինչ օրս հարկ չեն համարել թեկուզ Հանրային հեռուստաընկերությամբ կամ որեւէ այլ լրատվամիջոցով դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ ներկայացնել գործընթացի ձախողման պատճառները եւ իրենց հետագա քայլերը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31