Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մնացական Ալեքսանյանի ազատ տեղաշարժի իրավունքը խախտվում է. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 27,2015 11:08

Գյումրիում հունվարի 15-ին ոստիկանների հետ բախումների փաստով հարուցված քրեական գործը տեղից չի շարժվում։

Այդ օրը մի քանի հազար գյումրեցիներ փողոց էին դուրս եկել եւ պահանջում էին Ավետիսյանների ընտանիքին գնդակահարելու մեջ մեղադրվող Պերմյակովին ու քրեական գործը հանձնել հայկական կողմին։ Ցուցարարները շարժվել էին դեպի Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարան, որի մերձակայքում տեղի էր ունեցել ընդհարում, քաղաքացիները քարեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններս էլ գործի էին դրել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ։

Դրանից հետո, հասարակական կարգը խախտելու համար մեղադրանք էր առաջադրվել ցուցարարներից սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին, որը երկու օր մնաց կալանքի տակ, որից հետո հանրային ճնշման ներքո ազատ արձակվեց՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ։

Մնացականի փաստաբանը՝ Հայկ Հարությունյանը երեկ տեղեկացրեց, որ վերջերս միջնորդություն էր ներկայացրել քննչական մարմնին՝ Մնացական Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու համար։ «Ես միջնորդություն էի ներկայացրել, որ գործը կարճեն։ Մի քանի օր առաջ պատասխան ստացանք, որ իմ միջնորդության լուծումը հետաձգվում է, քանի որ նախաքննությունը ընթանում է, դեռ գործը բազմակողմանիորեն չի ուսումնասիրվել։ Իրենք նշում են, որ միջնորդության հարցը հետաձգում են՝ մինչեւ կարողանան իրավական գնահատական տալ կատարվածին։ Կարող ենք ասել, որ ըստ էության իմ միջնորդությունը մերժվել է, չնայած ես քննչական մարմնի կողմից ոչ մի գործողություն չեմ տեսնում»,- ասաց Ալեքսանյանի շահերի պաշտպանը։

Ասաց նաեւ, որ քրեական գործի հարուցումից անցել է 6 ամիս, եւ այժմ Մնացական Ալեքսանյանի ազատ տեղաշարժի իրավունքը խախտվում է, քանի որ նա ստորագրություն է տվել երկրից չբացակայելու համար։ Ըստ փաստաբանի՝ դա հավելյալ դժվարություն է ստեղծում իր պաշտպանյալի համար. «Մնացականը չափահաս մարդ է, ու քանի որ էստեղ գործ չկա, ինքն ուզում է գնալ արտագնա աշխատանքի, բայց չի կարող, այդ ստորագրությունը խանգարում է ու հիմա նա դժվար կացության մեջ է հայտնվել, կենցաղային պայմանները բարդացել են»,- նշեց փաստաբանը։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31