Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սփիւռքին վերաբերող. asbarez.com

Օգոստոս 27,2015 10:59

Սահմանադրութեան բարեփոխման նախագիծը արդէն հանրութեան ներկայացուած է, եւ ներկուսակցական ու միջկուսակցական քննարկումները հասած են կարեւոր հանգրուանի մը:

Այս քննարկումներուն, դժբախտաբար, սփիւռքեան ներդրումը սահմանափակ է, բացի, անշուշտ, համազգային կառոյց ունեցող կուսակցութեանց արտասահմանեան շարքերու ներքին քննարկումներէն բխած կարծիքներն ու գնահատումները, որոնք իրենց խողովակներով կը հասնին Երեւան:

Այս կարեւոր, մեր պետականութեան համար հիմնական փաստաթուղթին մէջ սփիւռքահայութեան վերաբերող բաժինն ալ քանի մը պարբերութեանց մէջ կը սահմանափակուի:

Այստեղ կը ներկայացնենք այդ պարբերութիւնները: Անկախ այն իրողութենէն, որ մեզ ինչ իրաւունքներ վերապահուած են թէ՛ այդ փաստաթուղթին եւ թէ այս քննարկման գործընթացին մէջ, ողջունելի պիտի ըլլար այս գծով մեր մտաւորականութեան հրապարակային խորհրդածութիւնը:

Ստորեւ՝ Սփիւռքին ուղղակի կամ անուղղակի առնչուող կէտերը.

Յօդուած 18. Հայկական սփիւռքի հետ կապերը

1.    Հայաստանի Հանրապետութիւնը սփիւռքի հետ վարում է համակողմանի կապերի զարգացման եւ ամրապնդման հայապահպան քաղաքականութիւն:

2.    Հայաստանի Հանրապետութիւնը միջազգային իրաւունքի, ինչպէս նաեւ տուեալ պետութեան հետ կնքուած միջազգային պայմանագրերի հիման վրայ նպաստում է այլ պետութիւններում գտնուող հայկական պատմական եւ մշակութային արժէքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կեանքի զարգացմանը:

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք asbarez.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31