ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նորմալ է վերաբերվում նախագահականում ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի մասնակցությամբ քննարկումներին:
Ավելին՝ տիկին Սարգսյանը համարում է, որ «եթե էսպես, թե էնպես Սահմանադրությունը դրվելու է հանրաքվեի, շատ ավելի ճիշտ է այդ Սահմանադրությունը բարեփոխել եւ ավելի լավ հիմքերի վրա դնել, նոր մտցնել հանրաքվեի, քան թողնել իշխանության որոշումներին եւ ունենալ մի Սահմանադրություն, որը չի գոհացնում ոչ մեկին»։
Մեր հարցին, թե նշանակո՞ւմ է, որ ինքը համաձայն չէ ՀԱԿ դիրքորոշման հետ, որ պետք է բոյկոտել սահմանադրական քննարկումները, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Ես գնահատականներ չեմ հնչեցնելու։ ՀԱԿ-ն ունի իր հիմնավոր հիմնավորումները եւ չմոռանանք, որ նախագահական կառավարման համակարգի հիմքերը դրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ ՀԱԿ-ը, բնականաբար, պետք է դիրքերը պահի»։
Լյուդմիլա Սարգսյանի համար տեսանելի է, որ գործը հասնելու է սահմանադրական հանրաքվեին։ «Ինչքանով կլինի դիմադրություն եւ «ոչ»-ի շարժում, դա դեռ տեսանելի չէ։ Ամեն դեպում՝ «ոչ»-ի շարժումն ինձ համար տեսանելի չէ։ Միգուցե սեպտեմբերին զարգացումներ լինեն»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում