Ծաղկաձորում նախագահը մի ուշագրավ միտք արտահայտեց, ըստ որի, չի կարելի ասել՝ անկախությունը լավ բան է, եւ ճողոպրել զինվորական ծառայությունից։ Ես «ճողոպրել» բառի փոխարեն կնախընտրեի «փախչել» բառը, քանի որ բազմաթիվ ընտանիքներ գիտեմ, ուր տղա երեխա (այսինքն՝ ապագա զորակոչիկ) չկա, եւ որոնք ոչ թե ճողոպրել են, այլ փախել Հայաստանից։ Այսինքն՝ զինվորական ծառայությունից խուսափելը Հայաստանից միայն թե հեռանալու մասնավոր պատճառ է։ Հարկ է խորանալ հիմնական պատճառների մեջ, որոնցից բոլորը տեղյակ են, իսկ իշխանությունները ձեւ են անում, թե ամեն ինչ կարգին է։ Հ
իմա մի հարց. արտագաղթ «ապահովող» իշխանությունը անկախության հանդեպ պատասխանատվություն ունի՞։ Պետական (ընդգծում ենք՝ պետական) վիճակագրական տվյալներով, ընդհանուր առմամբ, Հայաստանը լքել է մոտ մեկ միլիոն մարդ կամ բնակչության 40 տոկոսը։ Թե սրանցից քանիսը կվերադառնան, անհայտ է։ Իրականում այս թիվն ավելի մեծ է։ Ի դեպ, այս հոսքն անկասելի թափով շարունակվում է մանավանդ մարզերից, ուր շուտով երկար ճանապարհ գնալու ունակ մարդ էլ չի մնա։
Երկիրը շեն է բնակչությամբ, երկիրը շենացնում է մարդը, առանց որի այն ժամանակի ընթացքում վերածվում է անապատի, օտար անապատի։
Հայաստանը տարիներ ի վեր ունի Երեւան-պետության վերածվելու սեւեռում։ Շրջանները բառի բուն իմաստով դատարկվում են. մարդիկ կամ աշխատանք գտնելու հույսով գալիս են մայրաքաղաք, կամ, հաջողության դեպքում, մեկնում են Ռուսաստան ու այլուր։ Այսինքն՝ կա գյուղատնտեսությամբ զբաղվելով ընտանիքի գոյությունն ապահովելու խնդիր։
Կարդացեք նաև
Հարցն այն է, որ աշխատանքի այդ տեսակն առայժմ մարդկանց չի տալիս գոյատեւելու հնարավորություն։
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում